Գրքեր
4 Դեկտեմբեր, Եշ Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և այլոց հիշատակության օր

Եգիպտացի անապատական հայրերը ներկայացուցիչներն էին հոգևոր կատարելության ձգտող այն շարժման, որը ծնունդ առավ 3-րդ դարի վերջերին և իր ոսկեդարն ապրեց 4-րդ և 5-րդ դարերում: Քրիստոնեության սկզբնական դարերի խառը կացության մեջ, երբ Եկեղեցու անդորրը հաճախ խռովվում էր զանազան հեթանոսական և հերձվածողական անցուդարձերով, որոշ հո•գեզգոն քրիստոնյաներ այս կացությունից դուրս գալու միակ ելքը գտան հասարակությունից հեռանալու և առանձին ապրելու մեջ: Որպեսզի մշտապես ունենան Աստծո ներկայությունն իրենց կյանքում, նրանք նվիրվեցին աղոթքի, իսկ իրենց գործած կամա թե ակամա մեղքերի քավության համար ապաշխարություն ստանալու համար դիմեցին ճգնության: Անապատական կամ ճգնողական կյանքը սկսվեց Եգիպտոսից, որն ուներ բոլոր պայմանները քաղաքների աշխույժ և աղմկոտ կյանքից առանձնանալու համար: Անապատների օազիսներում մեկուսացած հայրերը մարմինը ճնշելու և ցանկությունները մեռցնելու գաղափարը վերցրել էին Նոր Կտակարանից. «Մարմինը Հոգու հակառակն է ցանկանում» (Գաղ. 5:17): Սակայն նպատակը մարմինը ճնշելով հոգին կատարելագործելն էր, միտքը լուսավորելը, որպեսզի Աստծո հետ մշտական հաղորդակցության մեջ գտնվեին: Հարատև աղոթքները, պահեցողությունն ու ինքնազրկումը ուղեկցվում էր Ս. Գրքի ընթերցանությամբ և խոսքի ժուժկալությամբ, որն էլ բերում էր հոգեկան և հոգևոր հանդարտության, երջանկության և ներդաշնակության: Հաճախ աննկարագրելի պայքար ունեցան ճգնավոր հայրերն իրենց ներաշխարհում, սակայն Աստծու օգնականությամբ շարունակողը եղան անապատում Քրիստոսի սկսած պատերազմի (Մատթ. 3: 1-11)` իրենց աղոթքներով միշտ Աստծո առջև բարեխոս ու միջնորդ դառնալով մեզ համար: Հայ Առաքելական եկեղեցին տոնում է եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և այլոց հիշատակության օրը Հիսնակի առաջին հինգշաբթի օրը:

http://www.qahana.am/

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․