5 Սեպտեմբեր, Շբ
«Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր» (Երգ երգոց 4:9):
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Այսօր կրկին անասելի խնդությամբ լի է հոգիս, ցնծում ու խայտում է սիրտս, քանի որ Ամենասրբուհի Մոր տոնի Պատարագը մատուցելու մեծագույն պատիվն ու երջանկությունն ունեմ: Այսօր մեր Երկնային Տիրուհու, Անապական Հարսի ու Հեզագեղ Մոր՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն .....
«Ծառայեցե՛ք Տեառն ուրախութեամբ»։
«Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ» (Սաղմոս 99։2)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Սուրբ Գիրքը մեզ պատգամում է, որ մեր ունեցած շնորհները ծառայեցնենք մեր նմանի, այսինքն՝ մարդու բարօրության և երջանկության համար և դրանով ծառայենք Աստծուն։ Քրիստոս առաքյալներին շնորհ տվեց ոչ թե իրենց փրկության համար, այլ երկրագնդի տարբեր ծայրերում Աստծո Ավետարանը քարոզելու .....
Եւ եղիցին երկոքեան ի մարմին մի:
Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Մատթեոս 19:5):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Կանայի հարսանիքին մասնակցելով, Իր օգնությունն ու օրհնությունը բերեց նորաստեղծ ընտանիքին՝ կատարած հրաշագործությամբ: Ընտանիքը Աստծո սուրբ և բարի կամքի արդյունքն է: Աստված արարչագործությունից հետո ընտանիք ստեղծեց: Ադամի կողոսկրից ստեղծելով Եվային՝ նրան կյանքի .....
«Որովհետև մարդու Որդին եկավ՝ փրկելու կորածը» (Մտթ. 18:11):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Երբ մտորում էի քարոզիս բնաբանի մասին, և ընդհանրապես, թե Տերն ինչ նկատի ուներ «կորած» ասելով, տարիներ առաջ տեսած մի ֆիլմից հատված հիշեցի, որում հանցագործը ոստիկանական հետապնդումից փախչելով՝ անտառ է մտնում՝ հուսալով, որ այդկերպ կփրկվի, սակայն ապարդյուն: Անտառը ճահճոտ էր ու խիստ վտանգավոր անտեղյակ մարդու համար, ուստի, շուտով հանցագործը ոչ .....
«Որ ընդունի զՈրդին, ընդունի և զկեանսն. և որ ոչ ընդունի զՈրդին Աստուծոյ, և ոչ զկեանսն ընդունի»։
«Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը, և ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաև կյանքը» (Ա Հովհաննես 5։12)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ․
Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը կամ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը։ Պատահական չէ, որ այս տոնի հաջորդ օրը ննջեցյալների .....
«Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք» (Մտթ. 17:4):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Քիչ առաջ երգեցինք «Լույս ի լուսո»՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին Լույս՝ Լույսից դավանելով, և «Նիկիական հանգանակ»-ի հենց այս տողն է այսօրվա խորհրդանիշը, քանի որ Հայ Առաքելական մեր մայր Եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Շնորհավորում եմ ձեզ, սիրելինե՛ր, այս իսկապես փառաշուք ու լուսափայլ տոնի .....
«Ամենայն որ ի ճշմարտութենէ է, լսէ բարբառոյ իմոյ:
«Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է» (Հովհաննես 8:37):
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.
Այս խոսքերը Պիղատոսին ասաց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աստված մարդու հետ խոսում է մարդու իսկ փրկության համար, որին պետք է ունկն դնել: Քրիստոսի մարդանալուց առաջ Աստված մարդկանց հետ խոսում էր մարգարեների միջոցով, որպեսզի հրեա ժողովրդին սթափեցնի, արթնացնի մեղքերի թմբիրից, .....
«Աստվածածին, դու լույսի սյուն և հովանի ամպ, դու, որ բնակարան եղար Իր խոսքով ողջ Իսրայելին խնամող Աստծո Բանի, բարեխոսի՛ր Նրան մեր անձերի համար» (Շարակնոց):
Բարեպա՛շտ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Փա՜ռք և գոհություն մեր Երկնավոր Հորը, որ կրկին արժանացրեց մեզ սուրբ Պատարագին մասնակցելու՝ եկեղեցու բակում կամ տանը, և կրկնակի ստանալու երկնային օրհնությունները մեր սիրելի Մոր և երկնային արարչընկալ Տիրուհու բարեխոսությամբ, քանի որ այսօր .....
«Եւ ետես Աստուած զամենայն զոր արար, եւ ահա բարի են յոյժ»։
«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդոց 1։31)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․
Մարդը միշտ ցանկանում է գեղեցիկ կյանքով ապրել և հարմարավետություններ ունենալ։ Մարդիկ տարբեր նպատակներ, ծրագրեր, ձգտումներ ունեն, որոնք ցանկանում են իրականացած տեսնել։ Եվ այս ամենը կարող է մարդկանց ներքաշել վազքի մեջ, յուրաքանչյուրին՝ իր ձևով։
Մարդկանց .....
Սիրելի՛ եղբարներ և քույրեր ի Քրիստոս,
«Տիրոջ Աջն ամեն առավոտ օրհնում է երկիրը, բայց երբ Աստված խոնարհ մարդու է տեսնում, երկու ձեռքով է օրհնում նրան»,- այսպես էր ասում մի սրբակյաց վանական, և ես այսօր ուզում եմ հավատալ, որ խոնարհ ու մաքուր սրտով եք կանգնած Տեր Հիսուս Քրիստոսի առջև՝ փառաբանելու Նրան հերթական օրվա, հերթական պայծառ ու լուսաշող տոնի համար, որոնց արժանի դարձրեց մեզ: Շնորհավորում եմ ամենքիս, սիրելինե՛ր, այսօրվա սրբաբույր .....
«Յուսա՛ ի Տէր և արա զքաղցրութիւն»
«Հո՛ւյսդ դիր Տիրոջ վրա և բարությո՛ւն գործիր» (Սաղմոս 36։3)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Քրիստոնեությունը սիրո կամուրջներ է կառուցում ամենատարբեր մարդկանց միջև, խտրականություն չի դնում հարուստի և աղքատի, առողջի և հիվանդի, տղամարդու և կնոջ միջև, միմյանց է կապում ծանոթին ու անծանոթին, բարեկամներին, ընկերներին, մեծերին ու փոքրերին, որովհետև նրա բուն էությունը .....
«….իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց. և նրանք գալու են իմ հետևից. և ես նրանց կտամ հավիտենական կյանք. և նրանք չեն կորչի հավիտյան» (Հովհ. 10:27, 28):
Հավատարի՛մ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Սիրտս լի է որդիական ջերմ սիրով և ուրախությամբ, քանի որ այսօր յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար ամենանվիրական ու սուրբ տոնն է՝ Մայր եկեղեցու ծննդյան, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որի կապակցությամբ շնորհավորում եմ .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Հոգեգալուստի մեծախորհուրդ տոնից մեկ շաբաթ անց՝ հաջորդ կիրակին, մեր եկեղեցական սրբազան հայրերը հաստատել են որպես Թեզբացի Եղիա մարգարեի հիշատակության օր և ամենևին էլ ոչ պատահաբար: Այսօր մենք հիշատակում ենք մի փառահեղ արդարի, որը Սուրբ Հոգու ներկայության, Սուրբ Հոգու աստվածային շնորհների կենդանի մարմնավորումն էր:
Ըստ բացատրական բառարանների՝ մարգարեները ապագան տեսնելու աստվածատուր կարողությամբ օժտված .....
Սիրասո՛ւն զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Կրկին տոն է մեր Մայր Եկեղեցում, կրկին տոնականորեն են ղողանջում եկեղեցիների զանգերը Հայոց աշխարհում՝ հավատացյալներին հրավիրելով հայրական սուրբ հարկի ներքո նշելու կարևորագույն ու մեծաշուք այս տոնը: Այսօր Հոգեգալուստի տոնն է, սիրելինե՛ր, որի առթիվ էլ շնորհավորում եմ բոլորիս և փառաբանություն վերառաքում առ Բարեգութ ու Բազումողորմ Տեր, որ մեզ ևս անմասն չի թողնում Իր անհատնում շնորհներից:
Տասը .....
«Խնդրեցին երեսք իմ զերեսս Քո, Տէ՛ր, խնդրեցին»։
«Իմ հայացքը, Տե՛ր, փնտրեց Քո հայացքը» (Սաղմոս 26։8)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը՝ Համբարձումից հետո Աստծո Միածին Որդու մուտքը Երկնային Երուսաղեմ։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ավարտեց Իր երկրային տնօրինության օրերը, կատարեց Իր առաքելությունը, պատարագվեց մարդկանց փրկության համար, հարություն առավ, .....