Երիտասարդներին
Հելոուինը եւ Աստուածաշունչը
Սուրբ Գրքի` Աստծու շնչով գրուած ամէն մի գրութիւն օգտակար է սովորեցնելու, յանդիմանելու, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի Աստծու մարդը կատարեալ լինի` բոլոր բարի գործերի պատրաստ (տե՛ս Բ. Տիմ. 3, 16-17): Հետեւաբար, լինի՛ պատուիրանով, սկզբունքով կամ էլ օրինակով, ճշմարիտ քրիստոնեան ամէն ինչում հիմնւում է Աստուածաշնչի վրայ: Անկեղծ հաւատացեալը կարիք էլ չունի սուրբգրային անմիջականօրէն նշուած ակնյայտ հատուածին, եթէ արդէն իսկ կան .....
Մարմնի և հոգու հակադրության մասին
Արարիչ Աստված արարչագործության վեցերորդ օրը ստեղծեց արարչագործության թագ և պսակ հանդիսացող մարդուն, ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ և ի տարբերություն կենդանիների, որոնք չունեն բանական հոգի, Աստված մարդուն բանական հոգի շնորհեց: Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետության համաձայն՝ մարդն ունի իշխանական հոգի և ծառայական մարմին: Մարմինը պետք է ծառայեցնել և ոչ թե մարմնին ծառայել, և հարկ է, որ հոգին իշխի մարմնին, և ոչ թե մարմինը՝ հոգուն:  .....
Գոհություն հայտնենք Տիրոջը
«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր բոլոր պարգևները Նրա, Ով  քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր» (Սաղմ. 102:2-3):   Հիրավի, Տերն է մեր հույսն ու ապավենը, մեր մեղքերին քավություն տվողը և մեր հոգու և մարմնի ախտերը բժշկողը: Այս գիտակցումով է, որ պետք է ողջ հոգով և էությամբ օրհնենք, գովենք և փառաբանենք բարերար Աստծուն՝ բոլոր պարգևների, ողորմածության, շնորհների համար, ինչպես և առաքյալն է պատգամում. «Գոհությո՛ւն .....
Հարազատների և ընկերների հետ կապը
- Հա՛յր, մի տիկին հարցրեց մեզ, թե ինչպես վարվի իր երկու զարմուհիների հետ, ովքեր երկար տարիներ իր հաշվին են ապրում: - Իսկ նա ի՞նչ է ուզում: Ի՞նչ է, նոր Ավետարան գրե՞նք: Աստված կամենում է, որ նա օգնի նրանց, իսկ Ինքն էլ կանի այն, ինչ օգտակար է նրանց հոգիների համար: - Հա՛յր, եթե հարազատների միջև թյուրիմացություն է առաջ գալիս, ապա պե՞տք է արդյոք ինչ-որ բան ասել նրանց օգնելու համար: - Այո՛, պետք է խոսել նրանց հետ, բայց նրբանկատորեն: Քանի որ լռությունը .....
Մի դատեք, որ Աստծուց չդատվեք...
Դիմացինին դատելու մոլությունը մարդկության պես հին է, և եթե փոքր-ինչ քննենք այս ախտի պատճառները, ապա կտեսնենք, որ սրա արմատները հասնում են մինչև հպարտության և եսասիրության խորքերը: Աստծունն են դատելն ու պատժելը և դատելով` Աստծո դատաստանն ենք առնում: Այս մասին Ս. Հովհ. Մանդակունին ասում է. «Արդ դու՝ դատվա՛ծդ ու մեղքերով դատապարտվա՛ծդ, չե՞ս սոսկում ու դողում ուրիշի դատաստանը դատելուց, որ ո՛չ թե մարդու արհամարհեցիր ու անարգեցիր, այլ Աստծուն, .....
Հելոուինի ծագման պատմությունը
Ի սկզբանէ այս տօնն այլ կերպ էր կոչւում՝ «Սամհայնի հսկումը» կամ «Սամհայնի արթուն մնալը»։ Ներկայիս այս տօնն ստացաւ «Հելոուին» անունը, որի իսկական իմաստն ու էութիւնը հասկանալու համար պէտք է աւելի լաւ ուսումնասիրել նրա ծագումն ու պատմութիւնը: Հին կելտերը[1] Նոյեմբերի 1-ը համարում էին մահուան օր, քանի որ տերեւները ծառերից ընկնում էին, օրերն աւելի կարճ էին, արեւն աւելի շուտ էր մայր մտնում, օդի ջերմութիւնը կտրուկ նուազում էր: Նրանք .....
«Միմյանց համար աղոթք արեք…»
Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է, դեմ հանդիման խոսակցություն Նրա հետ: Ինչպես կերակուրը մարմնի սնունդն է, այնպես էլ աղոթքը` հոգու: «Ուստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաև հոգին, այլապես կնվաղի, կհիվանդանա կամ կմեռնի»,-ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին և հավելում. «Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից, մինչև մեծամեծ մեղքերի .....
Իրապես ճանաչելով ինքդ քեզ հասկանում ես Աստծուն
Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը:  Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը: Երբ մեծահարուստ .....
Ինչու մարդը չի կարողանում հասկանալ Աստծու կամքը
Կրոնական կյանքով ապրող մարդու համար էական է հասկանալ Արարչի կամքը: Բայց շատ անգամ մարդկանց համար մշուշոտ է մնում, թե ինչու չեն կարողանում ընկալել, հասկանալ Աստծու կամքը հատկապես իրենց անձնական, մասնավոր հարցերում: Այս հարցի պարզաբանման մեջ քրիստոնեական մարդաբանության իմացությունը խորքային իմաստով լուսաբանում է, թե պատճառները որտեղ են թաքնված: Հարկ է ուշադրություն դարձնել, որ մարդու միտքը կարևոր դերակատարություն ունի այդ ամենի մեջ: .....
«Բարի անունը լավ է մեծ հարստությունից»
Ձգտելով մեծին ու բարձրին՝ մարդը երբեմն, անհագուրդ վազքի մեջ մտնելով, կարող է անտեսել անգամ այն սահմանը, որ աստվածատուր է և բնական: Այս ձգտումն էլ կործանում է մարդուն, նա չի ցանկանում ճանաչել իր սահմանները, այլ ագահության մոլուցքով տարված, երազում է այն, ինչ իրենից բարձր է: Մոլությունը, ավելին ունենալու, մոռացնել է տալիս իր ունեցածը, և նա փորձում է բարձրանալ ավելի վեր ու վեր՝ մոռանալով իր բնությունը, մոռանալով, որ վերևից անկումը ավելի սարսափելի .....
Մերձավորի համար զգացած ցավն օգնում է ընտանիքին
Որքան շատ են մարդիկ այսօր ձեռք բերում նյութական բարիքներ, այնքան ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում: Ո՛չ Աստծուն են երախտագիտություն հայտնում Նրա բարեշնորհության համար, ո՛չ էլ իրենց մերձավորների դժբախտությունն են տեսնում: Իսկ մերձավորների դժբախտությունը չտեսնելով՝ նրանց հանդեպ ողորմածություն չեն ցուցաբերում: Մարդիկ առանց նպատակի փող են ծախսում և չեն մտածում իրենց մերձավորի մասին, որ ուտելու ոչինչ չունի: Դե էլ ինչպե՞ս Աստծո Բարեշնորհությունը .....
Թույլ տանք Աստծուն ղեկավարելու մեր կյանքերը
- Հա՛յր, Ավետարանում ինչո՞ւ է Աստծո Արքայությունը մանանեխի հատիկի նմանվում «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13:31, 32): - Մանանեխի հատիկը շատ փոքր է, սակայն, երբ այն մեծանում է՝ դառնում է մեծ թուփ: Թռչունները .....
Սեռականություն և ամուսնություն
«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:  Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծու արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի .....
Որքան շատ է մարդ տրտնջում, այնքան ավելի է իրեն կործանում
«Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու բարիքները, ինչպես նաև գիտակցաբար ստիպելով ինքն իրեն ընդօրինակել սրբերին՝ մարդն արագորեն սրբագործվում է՝ դառնում է խոնարհ, զգում է իր կյանքի անվայելուչ լինելն ու իր անշնորհակալ վերաբերմունքն Աստծո նկատմամբ» - Հա՛յր, որտեղի՞ց է սկսվում տրտունջն ու ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից: - Տրտունջի պատճառը սեփական դժբախտության զգացումն է, իսկ դրանից կարելի է ազատվել Աստծուն .....
Չարհամարհենք միմյանց
Սիրելի՛ ընթերցող, այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ կամենում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ: Ամենքս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթը և հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով և դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյո՞ք կիրառում և կատարում ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները: Քրիստոս Աստված ասում է. «Սիրեցե՛ք միմյանց» .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․