Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 4.4
4. Շնացօողք, ո՛չ գիտէք, զի սէր աշխարհիս այսորիկ թշնամութիւն է առ Աստուած:
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ:
Կարծում եմ այստեղ շնացող ասելով նկատի չունի մարմնավոր շնությունը, այլ՝ Աստծու սիրուց ընկնելը: Քանզի, ինչպես օրինակ, եթե կինը թողնի իր մարդուն և այլ մարդու մոտ գնա, դա նրան շնություն կհամարվի, ըստ տերունական օրենքի, այլ ոչ թե ամուսնություն: Այդպես էլ հոգին, հեռանալով Աստծու սիրուց և միավորվելով .....
Հակոբոս 4.2-3
2. Ցանկանայք, և ո՛չ առնիք:
Ցանկանում եք, բայց չունեք:
Իսկ ինչո՞ւ չունեն, որովհետև երկրավոր և անցավոր բաներ են ցանկանում, որոնք մնայուն չեն, այդ պատճառով էլ չունեն: Ուստի և ցանկությունն անցնում է, դրա հետ միասին նաև այն, ինչ ցանկացել են. թե՛ ունեցվածք, թե՛ փառք, թե՛ ուսում և թե՛ իշխանություն: Արդ, ո՞վ է, որ իրապես ցանկալի փառքը վայելելով և իրականում ստանալով թե՛ իշխանություն, թե՛ ագահություն, թե՛ ուսում և նմանօրինակ այլ բաներ, ապա այդ կրքերի .....
Հակոբոս 4.1
Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր:
Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:
Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին: .....
Հակոբոս 3.17-18
17. Իսկ վերին իմաստութիւն, նախ՝ զի սուրբ է, և ապա խաղաղարա՛ր, հե՛զ, դիւրահաւա՛ն, լի՛ ողորմութեամբ և պտղովք բարեաց, անխիղճ, առանց կեղծաւորութեան:
18. Պտո՛ւղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ, որ առնեն զխաղաղութիւն:
Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության: Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն .....
Հակոբոս 3.14-16
14. Ապա եթէ նախանձ և դառնութիւն և հակառակութիւն ունիցիք ի սիրտս ձեր, մի՛ պարծիք սուտ առնել զճշմարտութիւնն:
Իսկ եթե ձեր սրտերում դառը նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը:
Երբ ասաց, թե իրական իմաստունն այն է, ով ճշմարիտ իմաստությանը նայելով, ըստ դրա հեզության ուղղում է իր ընթացքը և բարի գործերով բոլորին ցույց է տալիս իր իմաստությունը:
Ապա մի ուրիշ երկյուղ է առաջ բերում, և ճշմարիտ իմաստության հակառակը .....
Հակոբոս 3.12-13
12. Մի թէ մա՞րթ ինչ իցէ, եղբա՛րք իմ՝ թզենւոյ ձէ՛թ բերել, կամ որթոյ թուզ:
Եղբայրնե՛ր իմ, միթե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ:
Յուրաքանչյուր ծառ իր պտուղը չի թողնում և իրենց ոչ հատուկ պտուղ բերում, ինչպես որ հայտնի է, ուստի, թզենին իրեն հատուկ պտուղ է բերում, այլ ոչ թե ձիթապտուղ, նույնպես նաև որթատունկը խաղող է բերում, այլ ոչ թե թուզ:
Արդ, տեսնենք, թե ինչո՞ւ է այս ծառերի օրինակը բերում, այլ ոչ թե այլ պտղատու կամ անպտուղ .....
Հակոբոս 3.9-11
9. Նովաւ օրհնեմք զՏէրն և զՀայր. և նովաւ անիծանեմք զմարդիկ, որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան:
Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ:
Ցանկանում է ցույց տալ լեզվի ներգործության իրարամերժ կողմերը՝ թե բարի և թե չար, և հայտնում է, թե ինչի համար ստեղծեց Արարիչը և դրեց մարմնի մեջ, և խոսքի միջոցով կապեց մտքի հետ, սակայն նա ինչպիսի անդունդի մեջ իջավ՝ հակառակ գործելով Արարչին: Նրանով, ասում .....
Հակոբոս 3.7-8
7. Ամենայն բնութիւն գազանա՛ց, և թռչնոց, և սողնոց, և որ ի ծովու են, հնազանդեալ են՝ և հնազանդի՛ն մարդկեղէն բնութեան:
Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը:
Մարդու իշխանական պատիվը խոսքով է դրսևորվում, ինչը ստեղծման ժամանակ Աստծուց ընդունեց, ուստի նրան տեր, իշխան և թագավոր հաստատեց երևելի արարածների վրա, որի համար էլ առաջին մարդուն ասաց. «Իշխեցե՛ք ծովի ձկների, .....
Հակոբոս 3:5-6
5. Սոյնպէս և լեզուս՝ փոքր ինչ անդամ է՝ և զմեծամեծս բարբառի:
Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում:
Ըստ օրինակի էլ հանդիմանել է սկսում, քանզի այնտեղ ասաց, թե այն մեծ և հսկայական [նավը] մի փոքր թիի միջոցով այս ու այն կողմ է թեքվում ըստ նավավարի կամքի, իսկ այստեղ լեզուն, որ մարմնի փոքր անդամ է, սակայն թիի պես է, ասում է: Ուստի նա ոչ ձեռքի պես երկար է, ոչ ոսկորների պես կարծր, ոչ ոտքի պես հաստատուն է և ոչ էլ գլխի չափ մեծ, այլ .....
Հակոբոս 3:1-4
1. Մի՛ բազում վարդապետք լինե՛լ, եղբա՛րք իմ, գիտասջի՛ք, զի մե՛ծ դատաստան ընդունելոց եմք:
2. Քանզի բազո՛ւմ ինչ յանցանեմք ամենեքեան, եթէ ոք բանիւ ո՛չ յանցանիցէ՝ նա՛ է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարե՛լ զամենայն մարմին իւր:
3. Տե՛ս՝ զի ձիոց սանձս ի բերան դնեմք՝ առ անսալո՛յ նոցա մեզ, և զամենայն մարմինս նոցա նուաճիմք:
4. Ահաւասիկ և նաւք՝ ո՞րպիսի ինչ են, և ի սաստիկ հողմոց վարին. և փո՛քր թևովն շրջին՝ յո՛ր կոյս և միտք ուղղչին կամիցին:
Եղբայրնե՛ր .....
Հակոբոս 2:25-26
25. Սոյնպէս և Ռախաբ պոռնիկն՝ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ և ընդ ա՛յլ ճանապարհ արձակեաց:
Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով:
Ծայրահեղ օրինակը և չափազանց պատվական սկզբում է դնում, և վերջում անարգն է բերում, որպեսզի երկու կողմերին էլ պատկառեցնի՝ ձեռնամուխ լինել բարի գործերի: Այդպես էլ, ասում է, պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ:
Այս պոռնիկը հեռավոր .....
Հակոբոս 2.20-24
20. Կամիս գիտել՝ ո՛վ մարդ սնոտի, զի հավատք առանց գործոց դատարկ են:
Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի:
Երբ ընդդիմախոսեց և հանդիմանեց՝ դևերի հավատով և անհույս դարձրեց նրան, ով հավատի հետ մեկտեղ բարի գործեր չունի: Եվ որպեսզի անիրավները և պատասխան տալու համար պատրաստները չասեն, թե որտեղի՞ց ես այդ ասում և այդքան անտեղի մեծախոսում հավատի մասին, Սուրբ Գրքից վկայություն է մեջբերում այդպիսիներին լռեցնելու համար՝ .....
Հակոբոս 2.18-19
18. Այլ թերևս ասիցէ ոք (ի ձէնջ). եթէ դու հաւատս ունիս՝ և ես գործս ունիմ. ցոյց ինձ զհաւատսն քո առանց գործոց, և ես ցուցի՛ց քեզ ի գործոց իմոց զհաւատսն:
Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»:
Կարծես ընդդիմանում է խոսքին և տարակուսանքով է խոսում՝ հանդիմանելով նրանց իրենց թերության համար: Այլ թերևս մեկն ասի, ասում է, դու հավատ ունես, որով պարծենում .....
Հակոբոս 2.14-17
14. Զի՞նչ օգուտ իցէ, եղբա՛րք իմ, եթէ ասիցէ ոք հաւատս ունել՝ և գործս ո՛չ ունիցի. Մի թէ կարիցե՞ն հավատքն ապրեցուցանել զնա:
15. Եթէ եղբայր ոք կամ քոյր՝ իցեն մե՛րկք կամ կարօտեալ աւո՛ւրն կերակրոյ:
16. Ասիցէ ոք ի ձէնջ ցնոսա. երթա՛յք խաղաղութեամբ՝ ջեռարո՛ւք և յագեցարո՛ւք. և տայցէք ո՛չ նոցա զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ:
17. Սոյնպէս և հաւատք՝ եթէ գործս ո՛չ ունիցին, մեռե՛ալ են առանձինն:
Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն .....
Հակոբոս 2.13
13. Զի անողո՛րմ դատաստան լինելոց է այնմ, որ ո՛չ առնիցէ զողորմութիւն:
Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել:
Բոլոր գրքերը մեզ ամենուր ողորմություն են պատվիրում [անել], և նրանց գրեթե բոլոր ճառերը այս մասին են բովանդակում: Եվ հատկապես մեր Տերն ու Աստվածը հաճախակի սրա մասին օրենքներ է տալիս՝ երբեմն երանի տալով ողորմածներին և մեծագույն վարձքեր խոստանալով և երբեմն էլ սպառնալով անողորմներին և անեծքի արժանի համարելով:
Այս .....
447144624454444944274398438243704353434242964248423442184203