
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Մեզ սնուցողն այն չէ, ինչ ուտում ենք, այլ այն, ինչ մարսում ենք: Մեզ հարստացնողը մեր աշխատածը չէ, այլ մեր բաժանածը: Մեզ ոչ թե մեր խոստովանած հավատն է սրբագործում, այլ այն հավատը, որը կյանքի ենք կոչում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Անապատից եկողների համար դյուրին չէր Անտիոք մտնելը: Քաղաքի դարպասների մոտ կանգնած պահապանները ստուգում էին քաղաք մտնող բոլոր ապրանքները: Մի անգամ նրանք կանգնեցրին աբբա Սերապիոնին, որը ծածկոցով ծածկած իր սայլն էր հրում:
- Ի՞նչ կա սայլիդ մեջ, Հա՛յր,- հարցրեց զինվորը:
- Իմ շունն է, եղբա՛յր:
- Ախր սա ի՞նչ շուն, ա՛յծ է: Պոզեր ունի…
- Դու իմ շան անձնական կյանքին մի խառնվիր, եղբա՛յր,- պատասխանեց վանականը:
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Աշակերտը հարցնում է վանահորը.
- Հա´յր սուրբ, ինչո՞ւ է այդքան արժեքավոր խոնարհությունը, երբ փորձության ու դժվարության պատնեշների առջև ես հայտնվում:
Վանահայրը վերցնում է բաժակը, մոտենում աղբյուրին և բաժակը ջրով լցնելով պատասխանում.
- Նայի´ր, ջուրն ինչքան խոնարհ է` խոնարհաբար լցվելով և տեղավորվելով այս փոքր բաժակի մեջ, սակայն որևէ կարծրություն և ամրություն չի դիմանում նրա ուժին ու զորությանը, երբ այն որոշում է հաղթահարել բոլոր .....
Մի եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, հա՛յր, քանզի խորհուրդներս նեղում են ինձ և ասում. «Չե՛ս կարող դու պահեցողություն անել և ապաշխարել, գնա՛ և խնամի՛ր հիվանդներին, որովհետև այդ նույպես սեր է»»: Ասաց ծերը նրան. «Գնա՛, որդյա՛կ, չափավոր կե՛ր և ննջի՛ր, բայց քո սենյակո՛ւմ մնա, որովհետև սենյակում համբերելը բոլոր առաքինությունների ծնողն է»: Եվ ծերի հրահանգի համաձայն՝ մնաց եղբայրն իր սենյակում երեք օր: Ապա ձանձրանալով` .....
Մի հարուստ մարդ ուներ այն ամենն, ինչ մարդն է ցանկանում՝ միլիոններ, դղյակներ, գեղեցկուհի կին, հարյուրավոր սպասավորներ, թանկարժեք գինիներ ու նժույգներ: Եվ այդ ամենն այնքան ձանձրացրեց նրան, որ ողջ օրը նստում էր իր շքեղ դղյակում, հոգոց հանում ու տրտնջում ձանձրույթից:
Նրա միակ ուրախությունն ուտելիքն էր: Արթնանում էր ու նախաճաշին սպասում, նախաճաշից հետո ճաշին էր սպասում, ճաշից հետո էլ՝ ընթրիքին: Սակայն այս հաճույքից էլ շուտով զրկվեց, քանի որ .....
Մի մարդ լսեց, որ մի ժայռի մեջ գաղտնի դուռ կա, որը ոչ բոլորի համար է բացվում: Նա ցանկացավ իմանալ, թե ինչ է դրա ետևում թաքնված և մուրճը, լինգը, հատիչն ու կացինը վերցրած՝ ճանապարհ ընկավ: Մեծ դժվարությամբ գտավ դուռը, որը միակուռ ժայռի կտորի էր նման: Ու սկսեց մտածել, թե ինչից սկսի:
Որոշեց մուրճով հարվածել, բայց դուռը նույն վայրկյանին պողպատյա դարձավ: Մարդը հատիչը վերցրեց՝ դուռը քարի վերափոխվեց: Լինգը ձեռքն առավ, բայց դուռը փայտի փոխվեց: Թափահարեց .....
Աբբա Իլարիոնը մի պատմություն էր պատմում անվստահության մասին: Հանգամանքների բերումով տարբեր վանքերից երկու եղբայր պետք է նույն հյուրանոցում գիշերեին: Նրանցից մեկը մյուսին զննելով, իր ոչ մեծ ուղեբեռը հյուրանոցի տիրոջ մոտ տարավ ու ասաց.
- Սա քեզ մոտ պահիր, որովհետև եղբայրակիցս ինձ այնքան էլ վստահություն չի ներշնչում:
- Ես սա նրա իրերի մոտ կդնեմ,- պատասխանեց հյուրանոցի տերը,- որովհետև նա քիչ առաջ այստեղ եկավ ու նույնն ասաց ինձ:
Ռուսերենից .....
Մի անգամ հարևան ֆերմաներում ապրող երկու եղբայր վիճեցին: Քառասուն տարվա ընթացքում առաջին լուրջ վիճաբանությունն էր նրանց միջև: Նրանց տնտեսությունները փոխկապակցված էին, բայց այդ միությանը վերջ դրվեց: Ամեն ինչ սկսվեց փոքրիկ թյուրիմացությունից, որը խոսքակռվի ու մեծ վիճաբանության վերածվեց, իսկ այնուհետև՝ լարված լռության:
Մի անգամ եղբայրներից մեկի տան դուռը թակեցին: Շեմին աշխատանք որոնող մի ատաղձագործ էր կանգնած: Եղբայրն ասաց.
- Ներս արի՛, .....
Ճգնավոր Հայրերից մեկը հայտնի էր իր իմաստուն խորհուրդներով, որ իր մոտ եկող աշխարհականներին էր տալիս: Մի անգամ մի մարդ եկավ նրա մոտ ու պատմեց, որ մի խելահեղ որդի ունի, որին ցանկանում է ժառանգությունից զրկել, բայց չգիտի, թե ինչպես անի, որ նրան կատաղության չհասցնի:
- Որդիդ շուն ունի՞,- հարցրեց ծերը:
- Այո՛:
- Այդ դեպքում որդուդ ասա, որ իրեն ժառանգությունից կզրկես, եթե մեկ տարվա ընթացքում շանը կարդալ չսովորեցնի:
Մարդուն շատ դուր եկավ խորհուրդը, .....
Երբ հասավ Հայր Արսենի այս աշխարհից հեռանալու ժամը, ապա նրա մահճի մոտ գտնվող եղբայրները տեսան, որ նա արտասվում է:
- Հա՛յր, մի՞թե դու էլ ես վախենում,- հարցրեցին նրանք:
- Վախենում եմ: Եվ այդ վախն ինձ հետ է այն օրվանից, երբ ես վանական դարձա,- պատասխանեց Հայրը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անիրավ մարդու բռնում-բերում են թագավորի մոտ և խիստ դատավճիռ կարդում երեք մեղքերի համար: Անիրավն առարկում է.
-Ի՞նչ եմ արել..., ընդամենը մեկ սխալ եմ գործել՝ քաղաքի մանկատան սնունդն եմ գողացել, իսկ դուք երեք մեղքերի համար եք ինձ դատում:
Թագավորը պատասխանում է.
- Երբ սխալդ տեսնում ես ու չես ուղղում, նշանակում է` արդեն երկրորդ մեղքն ես գործում: Եվ երբ այդ ամենի համար արդարանում ես, երրորդ մեղքն ես գործում:
Չապաշխարող մարդու յուրաքանչյուր .....
Հայր Սառռայի մասին ասում էին, թե տասներեք տարի պոռնկության դևից դաժան պատերազմի մեջ էր և երբեք չաղոթեց Աստծուն` այն իրենից վերցնելու համար, այլ միշտ այսպես էր աղոթում Տիրոջը. «Տե՛ր, տո՛ւր ինձ համբերություն, որ հաղթեմ նրան»: Մի օր էլ սաստիկ պատերազմ ունեցավ և բարձրացավ տանիք` աղոթելու: Այդժամ նրան հայտնապես երևաց դևը և ասաց. «Դո՞ւ ես ուզում ինձ հաղթել, Սառռա»: Սառռան ասաց նրան. «Ե՛ս չեմ ուզում քեզ հաղթել, քա՛վ լիցի, այլ .....
Մինչ վանական դառնալը Հայր Լոնգինը զամբյուղագործի արհեստանոցում էր աշխատում: Նա պարտավոր էր ամեն օր տասնհինգ զամբյուղ գործել: Մի անգամ մեծ եռանդով աշխատեց ու քսան զամբյուղ գործեց:
- Մի՞թե հավելավճար չպիտի ստանամ դրանց դիմաց,- հարցրեց իր գործատուին:
- Այո՛,- պատասխանեց նա,- բայց Աստվածաշնչում գրված է. «Երեսիդ քրտինքով քո հացը վաստակես»:
- Սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ քոնն էլ պիտի վաստակեմ,- առարկեց Լոնգինը:
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Մի մարդ մահվանից հետո երկնքում հայտնվեց: Դրախտի դարպասների մոտ հրեշտակը դիմավորեց նրան.
- Պետք է հարյուր միավոր հավաքես, որպեսզի այս դարպասներից ներս անցնես: Պատմիր ինձ քո բոլոր բարի գործերի մասին, որ երկրի վրա գործել ես, իսկ ես կասեմ, թե քանի միավոր ես հավաքել:
- Լավ,- պատասխանեց մարդը,- ես հիսուն տարի ապրել եմ կնոջս հետ և ոչ մի անգամ չեմ դավաճանել նրան, նույնիսկ իմ սրտում:
- Հրաշալի՜ է,- բացականչեց հրեշտակը,- երեք միավոր ես ստանում դրա համար:
- .....
Աբբա Փիլիմոնը մոտեցավ գյուղական հրապարակում խաղացող ուրախ երեխաներին:
- Ի՞նչ եք խաղում,- հարցրեց Սուրբ Հայրը:
- Թե ով ավելի շատ կստի:
- Օ՜հ,- զարմացավ աբբան,- մեր ժամանակ նման խաղեր չէինք խաղում:
- Ապրես, Հա՛յր, դո՛ւ հաղթեցիր,- ողջ խմբով բացականչեցին երեխաները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....