Գրքեր

Գաղտնի դուռը

Մի մարդ լսեց, որ մի ժայռի մեջ գաղտնի դուռ կա, որը ոչ բոլորի համար է բացվում: Նա ցանկացավ իմանալ, թե ինչ է դրա ետևում թաքնված և մուրճը, լինգը, հատիչն ու կացինը վերցրած՝ ճանապարհ ընկավ: Մեծ դժվարությամբ գտավ դուռը, որը միակուռ ժայռի կտորի էր նման: Ու սկսեց մտածել, թե ինչից սկսի:

Որոշեց մուրճով հարվածել, բայց դուռը նույն վայրկյանին պողպատյա դարձավ: Մարդը հատիչը վերցրեց՝ դուռը քարի վերափոխվեց: Լինգը ձեռքն առավ, բայց դուռը փայտի փոխվեց: Թափահարեց կացինը և իր առջև կրկին ժայռի կտոր տեսավ: Հուսահատվելով այդքան փորձերից, հավաքեց իր գործիքներն ու տունդարձի ճամփան բռնեց:

Ճանապարհին մի օտարական հանդիպեց նրան, որը զարմացավ՝ տեսնելով, թե որքան գործիք է իր հետ տանում մարդը: Նրա անհաջող փորձերի պատմությունը լսելով՝ ճամփորդն ասաց.

- Այդ դուռն այդպես չես բացի: Ես լսել եմ, որ եթե երեք օր պահեցողության մեջ անցկացնես դրա առջև, ապա այն ինքն իրեն կբացվի: Այդպես վարվի՛ր ու տես, թե ինչ կստացվի:

Մարդը հետևեց նրա խորհրդին և երրորդ օրվա ավարտին դուռը նրա աչքի առաջ թեթև հյուսկեն ցանցի վերածվեց, որ տարուբերվում էր քամուց: Մարդը ետ տարավ այն ու ներս մտավ: Հետո գլուխը դուրս հանեց, կոշիկները թողեց շեմին ու կրկին ներս գնաց: Դուռը փակվեց նրա ետից ու կրկին ժայռի վերածվեց:

«Որովհետև Աստված, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. հավիտենական կյանք՝ նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատև համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ և անմահություն» (Հռոմ. 2:6-7): 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

26.01.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․