Գրքեր

Արիության և համբերության մասին

Մի եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, հա՛յր, քանզի խորհուրդներս նեղում են ինձ և ասում. «Չե՛ս կարող դու պա­հեցողություն անել և ապաշխարել, գնա՛ և խնամի՛ր հիվանդներին, որովհետև այդ նույպես սեր է»»: Ասաց ծերը նրան. «Գնա՛, որդյա՛կ, չափավոր կե՛ր և ննջի՛ր, բայց քո սենյակո՛ւմ մնա, որովհետև սենյա­կում համբերելը բոլոր առաքինությունների ծնողն է»: Եվ ծերի հրա­հանգի համաձայն՝ մնաց եղբայրն իր սենյակում երեք օր: Ապա ձանձ­րանալով` սկսեց արմավենու ոստեր հյուսել, և երբ քաղցեց, ասաց. «Վերջացնեմ պարանը և հետո կուտեմ»: Երբ ավարտեց պարանը, ասաց. «Ընթերցեմ գիրքը և հետո կուտեմ»: Ընթերցելուց հետո ասաց. «Նախ աղոթեմ և հետո կճաշակեմ»: Այսպես սակավ առ սակավ ուղղ­վեց և եկավ առաջին ճգնության վիճակին՝ համբերելով և ժուժկալելով իր սենյակում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.01.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․