22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր


Պահքի մասին

Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, ապա լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի: Նույնը և լինում է պահեցողության շրջանում, երբ մարդն իր ազատ կամքով Աստծո առջև բացում է իր հոգու դուռը, ապա աստվածային լույսի ներքո հնարավոր է դառնում տեսնել բոլոր այն մեղքերը, որ խավարի պատճառով տեսանելի չէին և խանգարում էին մարդուն հասնել ճշմարիտ բարեպաշտության: Աստվածային լույսը մարդուն գիտակցել է տալիս իր անկատարությունը, դրդում է մարդուն մաքրագործելու և դարմանելու մեղքից վիրավորված իր հոգին:Քրիստոնյան յուրաքանչյուր տոնին փորձում է արժանավայել պատրաստվել և այդ ընթացքում յուրահատուկ նախապատրաստության մի շրջան է պահքը:

Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարել կյանքը և հոգին հարստացնել պահեցողությամբ (Հայր Պիմեն):

Դեռևս դրախտում առաջին պահքը սահմանվեց, որը խախտվեց մարդկության նախածնողների կողմից: Պահքի խախտումը իր հետ բերեց տրտմությամբ ու ցավով լի ծնունդ, կյանք և մահ: Առաջին մարդկանցից սկսյալ առ այսօր պահք պահողները դրախտային կյանքի ու անմահության, ինչպես նաև աստվածային շնորհների պատճառ են դառնում: Աստվածաշնչում հանդիպում ենք մի շարք պահեցողների՝ հանձինս Նոյի, Մովսեսի, Եղիայի, Եղիսեի, Դավթի, Հուդիթի, Դանիելի ու իր ընկերների և շատ ուրիշների, ովքեր, պահքով պաշտպանված լինելու շնորհիվ, մասնակից եղան Աստծո զորությանը, արժանացան աստվածային ողորմածության և շնորհների:

Պահքերը տարբեր են լինում

Դրանք են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքի ժամանակ հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և օգտվում միայն բուսականից: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև՝ բացառելով ձեթը, գինին և այն ամենը, որ պարարտացնում է մարմինը: Ծոմապահության դեպքում հրաժարվում ենք բոլոր տեսակի կերակուրներից:

Պահքի բնույթները և տեսակները

Առաջին բնույթը՝ հեռու մնալ մեղքերից, իսկ մյուսը՝ պահել մարմինը՝ հրաժարվելով որոշ տեսակի կերակուրներից և ըմպելիքներից: Երկուսն էլ բարի են, սակայն մեղքերից պահելն ավելի կարևոր է այն պատճառներով, որ չկա հրաման՝ միշտ պահել մարմինը կերակուրներից, սակայն կա հրաման՝ ամեն օր հեռու մնալ մեղքերից: Ըստ եկեղեցու վարդապետների՝ մարմնի պահքը գեղեցիկ է այն դեպքում, երբ հոգին զերծ է մեղքերից: Ով իրեն պահում է կենդանական կերակուրներից, բայց ոչ մեղքերից, ապա այդպիսի պահքը նմանվում է սատանայի պահքին, որովհետև նա ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց:

Երեք տեսակի պահքեր կան. առաջինը քառասնօրյա պահքն է, երկրորդը՝ շաբաթապահքը և երրորդը՝ օրապահքը:

Պահքի օրերին տոներ չպետք է կատարել, բայց կան բացառություններ

Այդ օրերն են.

1. Բարսեղ հայրապետի, նրա եղբոր Գրիգոր Նյուսացու, Սեղբեստրոսի Հռոմի հայրապետի և Եփրեմ Խուրի Ասորու հիշատակությունները՝ Սբ. Ծննդյան պահոց շաբաթ օրը:

2. Առաջավորաց պահոց ուրբաթ օրը՝ Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարության հիշատակը:

3. Մեծ պահոց բոլոր շաբաթ օրերը. առաջին շաբաթ՝ Թեոդորոս զորավոր, երկրորդ շաբաթ՝ Կյուրեղ Երուսաղեմացի և Կյուրեղ Աղեքսանդրացի, երրորդ շաբաթ՝ Հովհաննես Երուսաղեմացի, Օձնեցի, Որոտնեցի և Տաթևացի, չորրորդ շաբաթ՝ Քառասուն մանկունք, հինգերորդ շաբաթ՝ Լուսավորչի մուտն ի Վիրապ, վեցերորդ շաբաթ՝ հիշատակ Ղազարոսի հարության:

4. Ամբողջ Ավագ շաբաթը նվիրված է տերունի հիշատակների:

5. Եղիական շաբաթապահոց բոլոր օրերը նվիրված են Սուրբ Հոգու Գալստյան հիշատակին:

6. Լուսավորչի, Վարագա խաչի և Սբ. Հակոբի շաբաթապահքերի երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին սրբոց տոներ են կատարվում:

Պահքի միջոցով

Պահքը առողջացնում է հոգին, մաքրագործում սիրտը: Խոհեմ և տևական պահեցողության արդյունքում հոգին լուսավորվում է շնորհով, և միտքը սկսում է օտարանալ չար խորհուրդներից: Ըստ Շնորհք պատրիարքի՝ զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը: Սուրբ Հոգու շնորհը, ներթափանցելով սրտի խորքերը, բացահայտում է մեղքի արմատները և դրդում զղջման:

«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» (Հռոմեացիներ 8:13):

Պողոս պատրիարքը նշում է, որ ծոմապահությամբ և պահեցողությամբ է լինում մարմնի առողջությունը: Ով առողջ և զորավոր է, նա կարող է չափավորապես հեռու մնալ համեղ ու սննդարար կերակուրներից և ըմպելիքներից՝ դրանով ճնշել մարմինը, սպանել ախտավոր կրքերը, զգայական բաղձանքների անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն՝ սպասավորելով հիվանդներին, թաղելով անտեր մեռելներին, ուխտի գնալ սրբազան վայրերը, համբերել վշտերին, ճգնություններին, մինչև իսկ մարմինը տալ գանակոծության կամ մահվան` Աստծո սիրո համար: Սրանցով նվաճված մարմինը կհնազանդվի հոգու կամքին: Ինչպես որ մարմինը կերակուրներով զորանալուց՝ տկարանում է հոգին, այնպես էլ պահեցողությամբ մարմինը տկարանալուց` զորանում է հոգին: Ըստ դրա՝ «Երբ տկարանում եմ՝ այնժամ զորանում եմ» (Բ Կորնթացիներ 12:10), ուրեմն պետք է ճնշել մարմինը ծոմով, պահեցողությամբ և չափավորությամբ, որ հլու հնազանդ ծառայի Աստծուն մինչև վերջ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հիսնակաց պահք. բարի են աղոթքները՝ պահեցողություններով
Աստված, երբ մարդուն ստեղծեց, դեռևս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2.16-17): «Պահքը դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մարդկությանը»,- գրում է Բարսեղ Կեսարացին իր «Վասն պահոց» ճառում: Եվ եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին անմեղ և անմահ կյանք: Պահքի .....
«Մարդ չպիտի ապրի միայն հացով, այլև Աստծով»
Մեծի պահոց քառասնօրյա շրջանը որպես հիմք ունի մեր Փրկչի՝ քառասուն օրերի ծոմապահությունն անապատում, որն էլ իր հերթին հին կտակարանյան նախահիմք ունի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոս քառասնօրյա ծոմապահությամբ դուրս չեկավ ժամանակի սահմաններից. այդ ընթացքում՝ մինչ Քրիստոս, ծոմ պահեցին Մովսես և Եղիա մարգարեները, Մովսեսը՝ Սինա լեռան վրա (Ելք 24:18), Եղիան՝ Քորեբ լեռան մոտ (Գ Թագ. 19:8): Մեր Տերը այնքան օր ու գիշեր ծոմ պահեց, որքան Մովսես և Եղիա մարգարեները, .....
Քառասնօրյա Պահքն՝ ըստ Անապատում Իսրայելի քառասուն տարիների
Պահքի օրերը նախատեսված են, որպեսզի քրիստոնյան բեռնաթափվի տարվա ընթացքում իր վրա հոգևոր ծուլության պատճառով սերտաճած մեղքի ծանրությունից, վերականգնի աղոթական վիճակը, հոգևոր գրքերի ընթերցանությունը, այսինքն թոթափի իրենից մարմանվորը և աշխարհականը, և վերահաստատվի հոգևորի մեջ, իսկ այդ իրականացնելու համար ամենանպաստավորը Մեծ պահքի շրջանն է: Կան մարդիկ, ովքեր իրենց առողջությունը բարվոք պահելու համար բեռնաթափման օրեր են սահմանում և այդ ընթացքում .....
Մեր սուրբ հայր Հովհան Ոսկեբերանի հորդորական խոսքը՝ քառասնօրյա սուրբ պահքի վերաբերյալ
Ուրախանում եմ և ցնծում, որ այժմ Աստծո եկեղեցին գեղեցկանում է իր բազմաթիվ զավակներով, և որ դուք բոլորդ այստեղ եք գալիս մեծ ուրախությամբ: Երբ նայում եմ ձեր լուսավոր հայացքներին, տեսնում եմ ձեր հոգևոր ուրախության անհերքելի ապացույցը, ինչպես իմաստունն է ասում. «Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը» (Առակ. 15:13): Այդ պատճառով էլ ես այսօր վեր կացա մեծ ձգտումով, որպեսզի մասնակցեմ ձեզ հետ այս հոգևոր ուրախությանը՝ միևնույն ժամանակ ցանկանալով ձեզ .....
Երկրի վրա քայլենք Աստծո հետ՝ մեր առջև բացահայտելով հայտնության աննկարագրելի գեղեցիկ իրականությունը
Պահեցողության կենցաղավարությունն իր մեջ ամփոփում է նաև երկնային իրականությանը մոտենալու կեցության խորհուրդը: Անշուշտ, այդ խորհրդի հիմքում ընկած է հրաժարումը մեղքից հանուն Աստծո հետ հաղորդակցության: Այս դեպքում հրաժարվելով կենդանական սննդատեսակից, իսկ ավելի խորամուխ լինելով այդ խորհրդի մեջ, այսինքն՝ հրաժարվելով մտքում, սրտում և հոգում բույն դրված մեղքերից, մարդը քայլ է կատարում երկրային հողեղեն կեցությունից դեպի երկնային գոյութենաբանություն, .....
Հսկիր ինքդ քեզ
Պահքի ծաղկազարդ պտուղներից է մարդու հոգում կարգ ու կանոնի հաստատումը, որն արտահայտվում է նաև արտաքին կյանքում: Առանց կանոնակարգության և գործողությունների համաչափության հոգևոր աճի շոշափելի զարգացում անձի մեջ չի կարող լինել: Սակայն այն մեխանիկական գործառույթ չէ, այլ մտքի մշտապես արթնության և ինքնավերահսկման կարողություն: Պահքը հոգևոր գործիքներից մեկն է, որն անհատին օգնում է այն զարգացնելու: Աստծո Հոգին գործում է այն անձի միջոցով, ով .....
Առաքինության առաջին աստիճանը
Յուրաքանչյուր անձ իր բնավորության լավ և վատ կողմերը ձեռք է բերում աստիճանաբար և որ ուղղությունն ընտրում է, այդ ուղղությամբ էլ առաջադիմում է: Ինչպես որ մարդն աստիճանաբար է որևէ արհեստի կամ մասնագիտության տիրապետում, այնպես էլ աստիճանաբար է ձևավորվում նրա բնավորությունը: Եթե երկրաչափության, մաթեմատիկայի և այլ առարկաների ուսուցման մեջ պահանջվում է գիտելիքը գործնականորեն արտահայտել, նույնն է և քրիստոնեական կյանքում. կատարելության ուղին .....
Դժկամությա՞մբ ես պահք պահում
Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Որքան .....
Երբ «ես»-ը դառնում է բարձրագույն «Ես»
Քրիստոնեական սերն առանձնահատուկ, զոհաբերվող սեր է, այն ընդարձակում է մարդկային անհատականության սահմանները, կյանքը դարձնում է ավելի խորը և հագեցած: Քրիստոնյայի սերն անշահախնդիր է, ինչպես արևի լույսը, այն փոխարենը ոչինչ չի պահաջում և ոչինչ իրենը չի համարում: Այն չի դառնում ուրիշների ստրուկը և իր համար ստրուկներ չի որոնում, այն սիրում է Աստծուն և մարդուն՝ որպես Աստծո պատկեր: Քրիստոնեական սերը մշտապես պայքարում է եսասիրության դեմ, այսինքն՝ .....
Առաջավորաց պահքի բարեկենդան
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ  ունեին դրախտում: Հետևաբար, պահքը մի ճանապարհ է ձգտելու հասնել այդ իրական երջանկությանը և ապրել Աստծո ներկայությամբ: Առաջավորաց հնգօրյա պահքը նախորդում է Մեծ .....
Առաջավորաց պահք. հայոց առաջին ազգային պահքը
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:  Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Պողոս Տարոնացին, Սբ. Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, .....
Օրապահք. ինչո՞ւ ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին պահք պահում
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Օրապահքերն ամենահին և կանոնավոր պահքի օրերն են: Հրեաները նախկինում և այսօր ևս շաբաթը երկու օր պահք են պահում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին (Ղուկաս 18:12): Դեռ վաղ ժամանակներից քրիստոնյաներն .....
Չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ
Ապաշխարություն բառը ժամանակակից շատ քրիստոնյաների մոտ հնչում է սոսկ իբրև մի բառ, որը կապ չունի իրենց առօրյա կյանքի ու նպատակների հետ: Այն գործ ունի այնքանով, որքանով մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես կրոնական մի գործառույթ, որը ապահովագրում է իրենց կրոնական փրկության «հավիտենական տոմսի» անհրաժեշտ գինը, սակայն այդ «հոգևոր օդանավակայանից» դուրս այն այլևս տեղ չունի կյանքում: Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Որպես բարձրագույն .....
Չծանրաբեռնված որովայնի հաճելիությունը
Եթե մարդ չի զսպում իրեն, ապա (ճարպի) մի ողջ պաշար է իր վրա կրում: Իսկ եթե զսպում է և ուտում այնքան, որքան իրեն անհրաժեշտ է, ապա նրա օրգանիզմը ծախսում է կերածն ու չի հավաքում մարմնում: Ուտեստների բազմազանությունը մեծացնում է ստամոքսը և գրգռում ախորժակը, բայց դրանից բացի մարդուն թուլակամ է դարձնում և բորբոքում մարմնապես: Եթե ճաշին միայն մեկ ուտեստ է առաջարկվում և այն այնքան էլ համեղ չէ, ապա մարդը, միգուցե, նույնիսկ ամբողջությամբ չուտի կամ, .....
Բարեպաշտությամբ պահվող պահքը
Մարդն իր հոժարակամությունն է ցույց տալիս պահքի միջոցով: Նա սխրանք, ճգնություն է գործում բարեպաշտությունից մղված և Աստված օգնում է նրան: Սակայն, եթե մարդ բռնանում է ինքն իր վրա և ասում. «Ո՞ւր կարող եմ փախչել: Կրկին ուրբաթն եկավ և պետք է պահք պահել», ապա նա տանջում է իրեն: Իսկ պահքի իմաստն ընկալելով և Քրիստոսի հանդեպ սիրուց մղված պահքը պահելով՝ նա ուրախանում է: «Այս օրը Քրիստոս խաչվեց,- կմտածի այդպիսի մարդը: Նրան նույնիսկ ջուր չտվեցին .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․