Հոգեբանական աշխատանքներն իրականացվում են խմբային ու անհատական տարբերակներով: Դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ու նրանց ընտանիքների անդամների համար:
Հոգեբանական աշխատանքներն օգնում են, որպեսզի շահառուների մոտ բարձրանան ինքնավստահությունը, անձնային աճի դրսևորումները, որոնք նպաստում են խարանի և խտրականության նվազեցմանն ու հաղթահարմանը, ներքին դրական ռեսուրսների բացահայտմանն ու դրանց ամրապնդմանը: Հոգեբանական աշխատանքները նպաստում են նաև ինքնարտահայտմանն ու հասկացված լինելու զգացման ապահովմանը, կյանքի նկատմամբ վերաբերմունքի վերանայմանն ու առավել հասուն մոտեցումների ձևավորմանը, ընդհանուր առմամբ՝ կյանքի իմաստի վերաարժևորմանն ու որակի բարելավմանը:
Երեխաների մոտ աշխատանքներն իրականացվում են վախերի հաղթահարման, մեկուսացման միտումների նվազեցման, շփման հմտությունների մշակման ուղղությամբ:
Կենտրոնի հոգեբանն է Զառա Բաբայանը