Սուրբծննդյան ճրագալույցն էր: Բոլորը եկեղեցի էին գնացել, բացի տատիկից ու ինձնից: Մենք չկարողացանք բոլորի հետ գնալ, քանի որ տատիկս չափազանց ծեր էր, իսկ ես՝ չափազանց փոքր: Երկուսս էլ տխրել էինք, որ չէինք լսելու սուրբծննդյան շարականներն ու չէինք տեսնելու ճրագալույցի կրակները: Բայց տատիկս ինձ իր կողքին նստեցրեց ու ասաց, որ մի հրաշալի ճամփորդության պատրաստվեմ այն իրադարձությունների միջով, որ ինքը կպատմի. «Խոր գիշեր էր: Մի մարդ դուրս էր եկել .....
Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռու հեռավոր ժամանակներում, Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում, Օբեդի որդին, Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա խարտյաշ էր ու գեղեցիկ (Ա Թագ. 16:12): Այդ երիտասարդ, գեղեցիկ հովիվը շատ ուժեղ ու քաջ էր: Եթե առյուծը .....