25 Նոյեմբեր, Բշ
Մի հարուստ ընտանիքում դադարեցին ուտելուց առաջ աղոթել: Մի անգամ մի քարոզիչ հյուր եկավ նրանց: Նրբաճաշակ ճաշի սեղան պատրաստեցին, համեղ կերակուրներ և ըմպելիքներ մատուցեցին: Ընտանիքը սեղան նստեց: Բոլորը քարոզչին էին նայում՝ մտածելով, որ նա կաղոթի ճաշից առաջ: Սակայն քարոզիչն ասաց.
- Ընտանիքի հայրը պետք է աղոթի, քանի որ նա ընտանիքի առաջին աղոթարարն է:
Տհաճ լռություն տիրեց: Հայրը, թեթև հազալով, ասաց.
- Թանկագին հյուր, մենք չենք աղոթում, որովհետև ուտելուց առաջ ասվող աղոթքում անընդհատ նույնն է կրկնվում: Ըստ սովորության ասված աղոթքը դատարկախոսություն է: Ամեն օր, ամեն տարի անընդհատ կրկնվող այդ խոսքերը ամենևին չեն օգնում, այդ պատճառով էլ այլևս չենք աղոթում:
Քարոզիչը զարմանքով նրանց էր նայում և այդ պահին նրանց յոթնամյա դուստրն ասաց.
- Հայրի՛կ, մի՞թե այլևս կարիք չկա ամեն առավոտ քեզ մոտ գալ ու «բարի լույս» ասել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի