25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ, երկու եղբայր մի ծեր վանականի մոտ եկան: Այդ ծերը սովորություն չուներ ամեն օր կերակուր ուտելու: Սակայն եղբայրներին ուրախությամբ ընդունեց և ինքն իրեն ասաց. «Պահքն իր վարձքն ունի»: Հետո ավելացրեց. «Հանուն սիրո կերակուր ընդունողը երկու առաքինություն է կատարում՝ դեմ է գնում իր կամքին ու օտարականին հյուրասիրելու պատվիրանը կատարում»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի