Մտահոգություն

Կանաչ բացատում գտնվող խրճիթի մոտ մի երիտասարդ` մտահոգ ու տխուր, անտարբեր նայում է սեղանին դրված մի կտոր հացին, որի երկու կողմից մի քանի մրջյուն`յուրաքանչյուրն իր կողմն է քաշում:

Մոտենում է մի ծերունի և ասում.

- Ո՛վ երիտասարդ, մտազբաղ ու մտահոգ ես` մտքերով ծանրաբեռնված ու հոգեպես լարված..., մտածում ես, թե ինչպես իրականություն դարձնել նպատակներդ այս աշխարհում: Սակայն նայիր սեղանի վրա դրված հացին և մրջյուններին, որոնք այս փոքրիկ հացի կտորը համարում են մի ամբողջ աշխարհ ու նպատակ, և ամեն մեկն իր կողմն է քաշում ու իրենը համարում:

Ծերունին վերցնում է հացը, թափ տալիս: Մրջյուններն ընկնում են սեղանի վրա ու

խուճապահար դեսուդեն վազվզում: Ծերունին հացը դնում է իր գրպանը և շարունա-կում.

- Ահա այժմ այս հացը ոչ այս մրջյունինն է, ոչ էլ մյուսինը: Նայի՛ր երկրին, երկնքին ու կտեսնես, որ այս ամենը Աստծունն է, և ինչ էլ որ անես կամ չանես, այդ բոլորն էլ Արարչի ձեռքերի անսահմանության մեջ փոքրիկ սահմաններ են և մտահոգվելու ու անհանգստանալու որևէ  առիթ չկա, քանի որ կյանքն ու նպատակը Աստծո ձեռքում է, արդ խաղաղվի՛ր, հանդարտվի՛ր և մի՛ տխրիր: Նախ՝ խնդրիր Երկնքի արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը ավելիով կտրվի քեզ:

Այնուհետև ծերունին շարունակում է իր ճանապարհը, իսկ երիտասարդը նայում է հորիզոնին, երկրին ու երկնքին և ինքն իրեն հարցնում.

- Իրա՛վ, արդյոք այս ամենն ու՞մն է:

Հովհաննես  Մանուկյան

18.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․