Մի արքայզնի լուրեր հասան հեռավոր երկրում ապրող մի չքնաղ արքայադստեր մասին: Նա որոշեց գրավել արքայադստեր սիրտն ու իր փոքրաքանակ շքախմբով ճանապարհ ընկավ: Շուտով արքայադստեր հսկայական բանակը կտրեց նրանց ճանապարհը: Հրամանատարը հայտարարեց, որ եթե արքայազնը կամենում է տեսնել արքայադստերը, ապա պետք է նախ կռվի իրենց դեմ: Դժվարին պայքարում արքայազնը հաղթեց հակառակորդին և հրամանատարը խնդրեց խնայել իրենց և խոստացավ ենթարկվել նրան, եթե իր արքունիք վերադառնար: Սակայն արքայազնը հրաժարվեց այդ առաջարկից՝ հայտարարելով, որ ցանկանում է արքայադստերը տեսնել:
Նրանք առաջ շարժվեցին և շուտով երևաց արքայադստեր ամրոցը: Նախարարներն ու պալատականները, թանկարժեք ընծաներով, նրան ընդառաջ դուրս եկան: Բազմաթիվ գանձեր առաջարկեցին, միայն թե համաձայներ ետ դառնալ, սակայն արքայազնը պնդում էր, որպեսզի թույլ տային տեսնել արքայադստերը:
Երբ նրանք վերջապես հանդիպեցին՝ սիրահարվեցին, և արքայադուստրը համաձայնեց հետևել արքայազնին դեպի նրա երկիրը: Իսկ նրա ետևից ողջ զորքն ու արքունիքը գնաց՝ իրենց հետ տանելով արքայադստեր ողջ հարստությունը:
«Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. 6:33):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի