23 Նոյեմբեր, Շբ
Ոմն ծեր իր հետ բնակվող մի երիտասարդի հանդիմանեց անպատշաճ արարքի համար, իսկ երիտասարդը նեղսրտեց և բարկացած կողպեց դուռն այն տան, ուր ծերի ուտելիքներն էին, գնաց ուրիշ տեղ և այնտեղ ուշացավ տասներկու օր` սոված թողնելով ծերին: Իսկ ծերի խցին մոտ մի բարի եղբայր կար, որը, երբ իմացավ երիտասարդի ուշանալը, նրա համար կերակուր պատրաստեց և պատուհանի գոգին դրեց: Եվ ծերն այնքան խոնարհ էր ու անհիշաչար, որ երբեք չտրտնջաց երիտասարդից ո՛չ իր մտքում, ո՛չ ուրիշների մոտ: Իսկ երբ հարցնում էին, թե ուր է նա, պատասխանում էր, թե երբ գործը վերջացնի, կգա:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016