23 Նոյեմբեր, Շբ
Մի քանի եղբայրներ ճանապարհ էին գնում և մոլորվեցին: Եվ հանդիպելով ոմանց` հարցրին ճանապարհը, իսկ նրանք ավազակներ լինելով` խաբեցին նրանց և ցույց տվեցին անկոխ ու ամայի տեղանքի ճանապարհը. և ավազակներից մի քանիսը նրանց հետևից գնացին՝ կողոպտելու նրանց: Երբ հասան մոտակա ձորը, որպեսզի այնտեղ կողոպտեն նրանց, հանկարծ հեղեղատից դուրս եկավ կոկորդիլոս և հարձակվեց ավազակների վրա: Իսկ ծերերը թույլ չտվեցին, այլ ձայն արձակելով` ազատեցին նրանց և բարիով հատուցեցին չարին: Եվ ավազակները, ապշած նրանց անհիշաչարության վրա, գոհացան Աստծուց, որ նրանց կողմից օգնություն ստացան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016