Անխոնջ շունը

Մի ծերի հարցրեցին, թե ջերմեռանդ քրիստոնյան ինչպե՞ս կարող է չգայթակղվել, երբ այդքան գայթակղությունների է հանդիպում. աշխարհն ամեն կերպ հակադրվում է նրան, վանականների է տեսնում, որ աշխարհիկ կյանքի են վերադառնում, հասկանում է սեփական թուլությունը և այլն:

Ծերը պատասխանեց.

- Թող նապաստակներին հետապնդող շներին պատկերացնի: Երբ նրանցից մեկը տեսնում է նապաստակին՝ անմիջապես նրա ետևից է ընկնում, իսկ մյուսները միայն հետապնդող շանն են տեսնում և սկզբում իրենք էլ են վազում նրա ետևից, իսկ հետո ետ են դառնում: Առաջին շունը, որ տեսել էր նապաստակին՝ շարունակում է միայնակ հետապնդել, մինչև չբռնի: Ոչինչ չի շեղում նրան իր նպատակակետից, ո՛չ այն, որ մյուս շները ետ են դարձել, ո՛չ զառիթափերին է նայում, ո՛չ խիտ անտառին, ո՛չ փշոտ թփերին և փշերի միջով վազելով՝ հաճախ վերքեր է ստանում, սակայն չի դադրում վազել: Այդպես էլ Քրիստոսին փնտրողն անշեղորեն դեպի Նրան է ձգտում՝ իրեն հանդիպող բոլոր գայթակղությունները հաղթահարելով, մինչև որ նպատակին հասնի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

30.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․