Անսպասելի ձյունը

Տերևաթափից ու աշնանային անձրևներից հետո ձյուն տեղաց: Մարդիկ ուրախացան: Երկարատև և ուժգին սառնամանիքից հետո նույնպես տեղաց: Մարդիկ ավելի շատ ուրախացան: Եվ այդպես ամեն անգամ ուրախանում էին ձյան գալուց և նա որոշեց նվեր մատուցել նրանց՝ ամռանը տեղաց… կանաչ խոտի, հասունացող ցորենի, երփներանգ ծաղիկների ու թիթեռների վրա: Եվ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու ոչ ոք չուրախացավ այս անգամ, այլ ընդհակառակը՝ բոլորը վշտացան: Իսկ պատասխանը պարզ է՝ ամեն բան իր ժամանակն ունի այս աշխարհում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

26.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․