Անտառի բուժակը

Ծեր անտառապահը քայլում էր անտառում: Քայլում էր ու հազիվ զսպում արցունքները: Բազմաթիվ խնդիրներ ուներ, հիվանդություններ ու վշտեր:

Արդեն պատրաստվում էր Աստծուն դիմել ու հարցնել, թե ինչու է իր հետ այդպես վարվում, երբ ծառին մի փայտփորիկ տեսավ:

Նստել էր ծառին ու իր սուր կտուցով կտցահարում էր ծառի բունը, այնպես, որ հարվածների ձայնը տարածվում էր ողջ անտառում:

- Լսիր,- աղաչեց ծառը,- ախր ցավում է, բավական է կտցահարես:

- Եթե ես հեռանամ,- առարկեց փայտփորիկը,- ապա այն թրթուրները, որոնց հիմա հանում եմ, քեզ ամբողջովին կծակծկեն ու դու կզոհվես: Այնպես որ դիմացիր, ես քեզ բուժում եմ:

Անտառապահը լսեց սա ու ժպտաց: Այլևս չհարցրեց Աստծուն, թե իր կյանքում ինչու այդքան ցավ կա: Ինքն էլ գիտեր, որ մեղքերի պատճառով: Իսկ թե ինչի համար՝ միայն այժմ հասկացավ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

03.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․