Մի գիտնական հեռավոր մի երկրում էր եղել, որտեղ մարդկանց լեզուն առվակի քչքչոց էր հիշեցնում: Վերադառնալով տուն՝ ընտանիքին պատմեց իր ճանապարհորդության և այդ լեզվի մասին:
Հետո, մի օր, իր փոքրիկ որդու հետ զբոսնում էին անտառում: Այնտեղ, բացատի եզրով մի փոքրիկ առվակ էր հոսում, որի մոտ էլ նստեցին՝ հանգստանալու: Տղան ուշադիր ականջ դրեց ու ասաց.
- Հայրի՛կ, լսո՞ւմ ես, այստեղ էլ է մեկն այն լեզվով խոսում:
«Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մտթ. 13:9)։
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի