22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Անընչության մասին

Հայր Սիլովանեի մասին ասում էին, թե նրա աշակերտները առանց նրա հրահանգի քանդեցին պարտեզի ցանկապատը և դեպի դուրս տանելով` ընդարձակեցին այն: Երբ ծերն այդ իմացավ, ուսին գցեց իր մաղախը, դուրս եկավ նրանց մոտ և ասաց. «Աղոթե՛ք ինձ համար, եղբայրնե՛ր» և գնաց: Իսկ նրանք, երբ տեսան նրան այդպես, վազեցին ընկան նրա առջև և ասացին. «Ի՞նչ եղավ, հա՛յր, ասա՛ մեզ»: Ծերն ասաց. «Ետ չեմ դառնա և ոչ էլ այստեղ կմնամ, եթե դուք չքանդեք պարտեզի ցանկապատը և չդնեք իր նախկին տեղը»: Եվ նրանք նույն  պահին  էլ այդպես արեցին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․