22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հայր Կասիանոսը պատմեց, թե մի իշխան կրոնավոր դարձավ, բաժանեց իր ողջ ունեցվածքն աղքատներին և մի փոքր պահեց իր կարիքների համար, սակայն հանձն չառավ կատարյալ հնազանդություն, խոնարհություն, անընչություն և համաձայնություն` չունենալու անգամ անձնական մեկ ասեղ: Սրան մեծն Բալիսիոսն այսպես պատասխանեց. «Քո իշխանությունը կորցրիր, սակայն միանձնություն չգտար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016