Ոմն մեծահարուստ հեռավոր կողմերից եկավ Սկյութիա և մեծ քանակությամբ ոսկի բերեց իր հետ ու երեցին աղաչեց, որ այն բաշխի եղբայրներին: Վերջինս, երբ շատ բռնադատվեց նրա կողմից, ոսկին լցրեց զամբյուղի մեջ, դրեց եկեղեցու դռանը և ասաց. «Եղբայրնե՛ր եթե որևէ մեկին պետք է սրանից, թո՛ղ վերցնի»: Ոչ ոք չմոտեցավ դրան, իսկ ոմանք նույնիսկ չնայեցին դրա կողմը: Այնժամ մեծահարուստին ասացին. «Գնա՛ խաղաղությամբ, Աստված ընդունեց քո պատարագը (զոհաբերությունը), և տո՛ւր այդ աղքատներին»: Եվ մեծապես օգուտ քաղած` գնաց մեծահարուստը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016