Ապացույցը

Մի ծաղրասեր մարդ տեսավ, թե քահանան ինչպես է բջջային հեռախոսով խոսում և հարցրեց.

- Տե՛ր հայր, իսկ մի՞թե բջջայինով խոսելը մեղք չէ:

Քահանան նայեց նրան ու հարցին հարցով պատասխանեց.

- Իսկ դանակն, ըստ քեզ, մե՞ղք է:

- Ի՞նչ,- հանկարծակիի եկավ մարդը:

- Ասում եմ, որ դանակով կարելի է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել: Բանն ամենևին էլ առարկայի մեջ չէ, այլ դրա նկատմամբ մեր վերաբերմունքի,- ասաց քահանան ու չշարունակեց զրույցը, քանի որ զանգահարեցին նրան և խնդրեցին շտապ մեռնողի մոտ գնալ՝ խոստովանության և Սուրբ Հաղորդություն տալու համար:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

17.04.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․