Ապրիլի 7-ին՝ հոգևոր համերգ եղեռնազոհ մայրերի հիշատակին Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Լիլիթ Գրիգորյան) ելույթ ունեցավ հոգևոր երգերի կատարմամբ: Համերգը նվիրված էր եղեռնազոհ մայրերին:

ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը համերգից առաջ Տերունական աղոթքն ասաց: 
Խոսելով նախաձեռնության մասին՝ Տ. Պետրոսը ասաց. «Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կամարներից ներս հնչեցին հոգևոր երգեր մեր «Ծաղկազարդ» համախմբի կատարմամբ: Այս երգերը որպես աղոթք վերառաքվեցին առ Տեր՝ ցեղասպանության ժամանակ նահատակված մեր մայրերի հոգիների համար»: 
Ապրիլի 4-ին՝ Ճրագալույցի ս. պատարագից հետո, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ծաղկազարդ» համախմբին շնորհակալագիր հանձնեց՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Համախումբը ձևավորվել է 2007թ. Տ. Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

07.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․