Մի մարդ որոշեց խորհուրդ հարցնել ճգնավորից և անապատում երկար թափառելուց հետո, ի վերջո գտավ նրան:
- Ուզում եմ իմանալ, թե հոգևոր աճի համար առաջին քայլը որն է,- ասաց նա:
Ճգնավորը նրան մի ջրհորի մոտ տարավ ու ասաց, որ իր արտացոլանքին նայի ջրի մեջ: Մարդը կռացավ, որ նայի, բայց ճգնավորն սկսեց քարեր նետել ջուրը և այն սկսեց ծփալ:
- Ես չեմ կարողանա ինձ տեսնել ջրի մեջ, եթե շարունակես այդ քարերը նետել:
- Ինչպես որ անհնար է քեզ անհանգիստ ջրերի մեջ տեսնել, այնպես էլ անհնար է Աստծուն գտնել, եթե միտքդ տարատեսակ փնտրտուքների և անհաջողության վախի մեջ է,- ասաց ճգնավորը,- սա էլ հենց առաջին քայլն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի