Արցունքը

Մարդիկ շտապում են հեռավոր բնակավայրում ապրող ճգնավորի մոտ, ում աչքերից սկսում են արցունքներ հոսել, և նրան ասում են.

- Մենք նավաբեկությունից փրկվեցինք, սակայն արդեն գիտե՞ս, որ մեզ հետ գտնվող եղբայրդ չկարողացավ հաղթահարել փոթորկալից ծովի ալիքները և մահացավ: Ճգնավորը պատասխանում է.

- Երբ մարդ Հիսուս Քրիստոսին հավատում է և ապաշխարության ճանապարհով ընթանում, թեպետ մարմնով մահանում է, սակայն հոգով ապրում է և Աստծու լուսավոր օթևաններում բնակություն հաստատում: Երբ մարդ իմանում է Աստծու մասին և շարունակում ապրել այս աշխարհի մեղավոր ցանկություններով և օրենքներով՝ ավելի տարվելով ժամանակավոր կյանքի գայթակղություններով, նա դեպի հավիտենական կորուստ է գնում, թե՛ մարմնով, թե՛ հոգով և իրեն վերջնականապես կործանում: Երբ ինձ մոտեցաք, իմ արցունքները սկսեցին հոսել ձեզ համար, այլ ոչ թե իմ եղբոր, ում Աստծու հրեշտակը դեպի երկինք տարավ: Ավետարանում ասվում է. «Եվ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթ. 10:28):

 

Հովհաննես Մանուկյան

05.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․