Արդար Գթասրտությունը

Գողությունը մի աղքատի տուն մտավ ու խեղճի քրտաջան աշխատանքով վաստակածը գողացավ: Պարկն ուսին գցեց ու դուրս փախավ: Բայց ցանկապատի վրայով թռչելիս մեխից կառչեց ու չկարողացավ տեղից պոկվել: Իսկ աղքատն արդեն մահակը ձեռքն առած նրա ետից էր վազում: Հանկարծ Գողությունը նկատեց, որ Գթասրտությունն է անցնում ճանապարհով:

- Հե՜յ, օգնի՛ր ինձ,- ողջ ուժով բղավեց Գողությունը:

Իսկ Գթասրտությունը կարծես նրան չէր էլ նկատում:

- Ազատի՛ր ինձ,- ավելի բարձր կանչեց Գողությունը,- թե չէ հախիցս մի լավ կգան, դեռ բանտ էլ կնստեցնեն:

- Չեմ օգնի քեզ,- պատասխանեց Գթասրտությունը:

- Ինչպե՞ս,- վրդովվեց Գողությունը,- չէ՞ որ դու Գթասրտությունն ես:

- Այո՛, ե՛ս եմ, բայց չարին ծառայություն մատուցած կլինեմ, եթե խելամտորեն չվարվեմ: Այդ պատճառով էլ ոչ թե քեզ կօգնեմ, այլ այն խեղճ մարդուն, որին թալանել ես ու սովի մատնել:

- Բայց չէ՞ որ կծեծի ինձ:

- Չի ծեծի,- ժպտաց Գթասրտությունը,- ես նրան կխնդրեմ, որպեսզի ողորմած գտնվի նույնիսկ քեզ նմանի հետ:

Եվ աղքատն իսկապես լսեց Գթասրտությանը, քանի որ շատ բանով էր նրան պարտական…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

15.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․