Լուսինն արևին էր նայում ու ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե մարդիկ ինչու են նրան իրենից ավելի սիրում. նա էլ իր պես կլոր ու լուսավոր էր, և չափերով էլ ամենևին մեծ չէր:
- Հե՜յ, արև՛,- վերջապես հարցրեց նա,- Ինչո՞ւ:
Բայց այդպես էլ պատասխան չստացավ: Արևն ուղղակի ժամանակ չուներ պատասխանելու: Չէ՞ որ պետք է հասցներ օրվա ընթացքում տաքացնել Երկիրը, լույս տալ մարդկանց ու բույսերին և մշտապես հետևել, որպեսզի կյանքն ամենուրեք շարունակվեր Երկրի վրա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի