Արիության և համբերության մասին

Աբբա Եղիան ասաց, թե ոմն ծեր օթևանեց կուռքերի մեհյանում, և դևերը, գիշերը գալով նրա մոտ, ասացին. «Գնա՛ մեր տեղից»: Ծերն ասաց. «Դուք տեղ չունեք երկրի վրա»: Այնժամ դևերն սկսեցին ցրիվ տալ նրա կուտակած արմավենու ոստերը, իսկ ծերն աշխատում և հավաքում էր: Հետո դևը բռնեց նրա ձեռքից և դուրս քաշեց: Երբ հասան դռանը, ծերը բռնեց դուռը և գոչեց. «Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, օգնի՛ր ինձ»: Եվ նույն պահին փախավ դևը նրանից, իսկ ծերն սկսեց արտասվել: Տերը հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես լալիս»: Նա պատասխանեց. «Լալիս եմ, որ դևերն համարձակություն ունեն մերձենալու մարդկանց»: Եվ Տերն ասաց. «Տե՛ս` երբ փնտրեցիր ինձ, ինչպե՛ս գտար, բայց և՝ ոչ առանց տքնելու, որովհետև եթե տքնություն չլիներ, մարդը չէր կարող Աստծուն իր հետ ունենալ, որովհետև ի բնե մարդն ստեղծված է ջանադրության համար, և Աստված էլ նույնն է պահանջում նրանից»: Արդ, ասեմ քեզ, եղբայր, պետք է տքնենք և գտնենք Աստծուն, իսկ ով չի՛ տքնում, նա չի կարող Աստծու օգնությունը ստանալ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․