Արիության և համբերության մասին

Մի անգամ հայր Մակարիոսը գնաց հայր Անտոնիոսի մոտ, և երբ բախեց դուռը, հայր Անտոնիոսը դուրս եկավ և հարցրեց. «Ո՞վ ես դու»: Եվ նա ասաց. «Ես Մակարիոսն եմ»: Ծերը փակեց դուռը և նրան թողեց դրսում, իսկ ինքը մեկ ժամի չափ այդպես մնաց խցի ներ­սում: Բայց երբ տեսավ Մակարիոսի համբերությունը, բացեց դուռը և ուրախությամբ ընդունելով նրան` ասաց. «Շատ ժամանակից ի վեր ցանկանում էի քեզ տեսնել, քանզի շատերից էի լսել քո մասին»: Եվ հյուրընկալելով` սիրով հանգստացրեց նրան, որովհետև մեծ դժվա­րությամբ էր եկել հեռվից: Երբ երեկո եղավ, հայր Անտոնիոսը թրջեց արմավենու ճյուղերը, որ գործի: Ասաց Մակարը. «Եթե թույլ տաս, ես էլ ինձ համար կթրջեմ»: Անտոնիոսն ասաց. «Դո՛ւ էլ թրջիր»: Մա­կարիոսը մի մեծ խուրձ խոնավացրեց, և նստելով երկուսով միասին՝ երեկոյից մինչև առավոտ արմավ էին հյուսում և հոգեշահ զրույց էին վարում, իսկ հյուսվածքը պատուհանից դուրս էին երկարում` այրի պատի տակ: Երբ տեսավ Մակարիոսը բավականին երկար հյուսվածքը, ասաց. «Բազում զորություններ են դուրս գալիս այս երանելի ձեռքե­րից»: Ահա այդպիսին էին երանելիները գործի մեջ և մեծամեծ վաստակներում, հատկապես հոգևորի մեջ և հսկման աղոթքներում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․