14 Մարտ, Ուր, Մեծ պահքի ԺԲ օր

Արիության և համբերության մասին

Մի ծերի հարցրին, թե. «Ի՞նչ է նշանակում մարգարեի խոսքը, թե՝ որպես եղջերուն է փափագում աղբյուրների ջրերին» (Սաղմ. ԽԱ 2): Եվ պատասխանեց` ասելով. «Եղջերուն միշտ ճիճուներից, սողուններից և օձերից խայթվում է, նրանց թույնից այրվում և ցամաքում է, պապակում է աղբյուրների ջրերին: Այդպես էլ մարդկանց միտքը. զանազան ցնորքներից և բանսարկուի խայթոցներից, օձատեսիլ ցանկություններից ու թունալից խուժադուժ ախտերից հալածված և պապակած՝ այն աղբյուրին է տենչում, որ Տիրոջից է ելնում` ինչպես ասաց. «Եթե մեկը ծարավ է, թո՛ղ գա դեպի ինձ և խմի (Հովհ. Է 37). և նրան դիմելով` կհանդարտվի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.09.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․