25 Նոյեմբեր, Բշ
Մի ծեր գնում էր վաճառելու իր մաղախները, և հանկարծակի հարձակվելով դևը` հափշտակեց նրա ողջ ձեռագործը: Իսկ երբ ծերը տեսավ, որ դա դևի արածն է, աղոթքի կանգնեց և ասաց. «Գոհանում եմ քեզանից, Տե՛ր, որ վշտերից փրկեցիր իմ անձը»: Չկարողացավ դևը համբերել ծերի իմաստությանը, ձայնեց և ասաց. «Ահա, այստեղ են քո մաղախները, չա՛ր ծեր»: Դևն ամոթահար եղավ ծերի համբերությունից, քանի որ սա չնեղվեց ձեռագործը կորցնելուց, այլ ուրախացավ: Ծերը, վերցնելով մաղախները, վաճառեց դրանք:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016