Արիության և համբերության մասին

Ասաց ծերը. «Մեր առաջին հայրերը հեշտությամբ չէին շարժ­վում իրենց տեղից, այլ միայն հետևյալ երեք պատճառով. առաջին՝ եթե այնտեղ նենգամիտ մարդ էր լինում, որ արագ բարկանում էր և հեշտությամբ չէր հաշտվում ընկերոջ հետ, երկրորդ՝ եթե շատերի կող­մից փառաբանվում էին, և երրորդ՝ եթե պոռնկության փորձություն էր պատահում այնտեղ: Միայն սրանց պատճառով էին փախչում և հեռանում իրենց տեղից, և ոչ թե նեղության համար էին հոգս անում, այլ ուրախ էին նեղությունների մեջ և այդ էին փնտրում միշտ ու գտնում էին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․