22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ընտանիքը որոշել էր հանգստյան օրը ծովափին անցկացնել: Երեխաները լողում էին ծովում և ավազե ամրոցներ կառուցում ափին: Հանկարծ հեռվում մի փոքրամարմին ծեր կին երևաց: Նրա ճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը կեղտոտ էր ու մաշված: Նա քթի տակ մրմնջալով ինչ-որ բան էր հավաքում ավազի վրայից և իր պայուսակի մեջ դնում: Ծնողները երեխաներին իրենց մոտ կանչեցին և կարգադրեցին ծեր կնոջից հեռու մնալ: Երբ կինը նրանց հավասարվեց՝ ժպիտով ողջունեց նրանց, սակայն ոչ ոք չպատասխանեց նրա ողջույնին: Շաբաթներ անց ընտանիքն իմացավ, որ այդ փոքրամարմին կինն իր ողջ կյանքը նվիրել էր ծովափերից ապակու կտորները հավաքելուն, որոնցով երեխաները կարող էին վնասվել…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի