4 Նոյեմբեր, Բշ
Աբբա Որսիսիոսն ասաց. «Եթե մարդն իր սիրտը պահի բարու և աստվածային խոսքի մեջ, թշնամին նրանից հեռու կմնա, իսկ եթե նրա մեջ բռնելու տեղ գտնի, կամացկամաց կհեռացնի Աստծուց: Ինչպես ճրագը, որ լույսի անոթ է և լույս է ծագեցնում, իսկ եթե ծուլանա յուղ վերցնել, կհանգչի, և խավարը կզորանա նրա վրա, և չի կարողանա մեզ համար լույս ծագեցնել, քանզի նախքան լույսի անհետացումն ու մարումը՝ սնուցման կարիքն ուներ: Արդ, եթե թշնամին տեսնի, որ ո՛չ լույս կա և ո՛չ էլ հրի ջերմություն, կհափշտակի ճրագը և ցած գցելով՝ կփշրի, իսկ եթե միայն թույլ առկայծի, հրահեղուկը չի հանգչի, այլ տանտերը դարձյալ կտնօրինի լույսը, մինչև որ բորբոքվի: Այդպես էլ մեղքով հեղգացած անձինք՝ եթե չջանան ոտքի կանգնել, կամացկամաց նրանցից կպակասի Սուրբ Հոգին, և մինչև վերջ կհանգչի նրանց ջերմությունը, ապա թշնամին իր տիրապետության տակ կառնի նրանց հոգին, իսկ մարմինը կնետի ախտերին ու մանրէներին: Իսկ եթե նա մտքով հակվի Աստծուն՝ ինքն իրեն հանդիմանվելով, հանկարծակի ոտքի կկանգնի հեղգությունից Աստվածային գթությամբ և կսկսի ճգնել, որն էլ կլցնի նրա սիրտը գիտության լույսով և կմաքրի այն գործերից, որ նախկինում գործել էր: Այնուհետև կպահի իր անձը ամենայն զգուշությամբ, մինչև իր` հավիտենական լույսի մեջ մտնելը, որին միայն այսպես են արժանի լինում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016