22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Արթուն և զգաստ լինելու մասին

Ոմն ծեր, բազում տարիներ ճգնելով, Աստծո շնորհներով պաշտպանվում էր դևերի պատերազմներից, որի համար էլ ուրիշներին չէր հավատում և ասում էր. «Ի՞նչ կարող է անել դևը»: Տիրոջ թույլտվությամբ նրան երևաց դևը և ասաց. «Ինչո՞ւ ես  հայհոյում ինձ, ի՞նչ մեղք եմ գործել քո հանդեպ: Ահա քառասուն տարի ևս ժամանակ ունես ապրելու, կգտնեմ պահ, որպեսզի քեզ նեղեմ»: Այս ասելով` դևն անհետացավ: Իսկ նա ապշած՝ ասաց իր մտքում. «Ինչպե՞ս կարող եմ քառասուն տարի կռվել և կրել այս ամբողջ չարչարանքը»: Եվ մտածեց որոշ ժամանակով գնալ քաղաք և հանգիստ առնել եղբայրների և ընկերների հետ, ապա կրկին վերադառնալ և շարունակել ճգնությունը, իսկ հրեշտակը, որ պահպանում էր նրան` ասաց. «Ծե՛ր, դարձի՛ր քո խուղը և մի՛ հավատա սատանային»: Եվ նա, ուշքի գալով, ետ դարձավ և չորս օր հետո հոգին ավանդեց ի Տեր:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․