Արթուն և զգաստ լինելու մասին

Ծերն ասաց. «Երբ զինվորները մարտի են ելնում, չեն մտահոգ­վում մյուսների մասին, թե ով կխոցվի, այլ ամեն ոք իր անձի մասին է հոգ տանում. այդպես և կրոնավորը պետք է անի: Ինչպես օրինակ` չի խոցվում այն զինվորը, որը մերձ է արքային, այնպես էլ դևը չի կարող վնասել նրան, ով Աստծուն մոտ է կանգնած, քանզի ասում է. «Մերձեցե՛ք ինձ, և ես կմերձենամ ձեզ» (Հակոբ Դ 8): Սակայն քանի որ հեշտությամբ ենք մտքով ցրվում, հեշտությամբ էլ թշնամին մեզ ամեն տեսակ մեղքերի մեջ է գցում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.06.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․