23 Նոյեմբեր, Շբ
Ոմն ծեր ասաց. «Բանսարկուն թշնամի է, իսկ դու` տաճար: Արդ, թշնամին չի դադարում քո տաճարը գցել՝ ինչ որ պատահի` հեղելով ամեն տեսակ պղծություն: Իսկ դու պարտավոր ես չծուլանալ, այլ այնտեղից դուրս նետել, իսկ եթե ծուլանաս, կլցնի քո տաճարը պղծությամբ, և դու, մտնելով այնտեղ, հանդարտություն չես գտնի: Սակայն եթե առաջինը նա գցի, դու քիչ առ քիչ դուրս նետի՛ր, և քո տաճարը սուրբ կլինի Քրիստոսի շնորհներով»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016