Արթուն և զգաստ լինելու մասին

Մի ծերի մասին ասում էին, թե մահամերձ էր: Նրա մահիճը շրջապատած եղբայրները հագցրին նրան սև սքեմ և սկսեցին ողբալ, իսկ ծերը բացեց իր աչքերը և ծիծաղեց, հետո դարձյալ ծիծաղեց, և այդպես երեք անգամ: Եղբայրները նրան ասացին. «Ասա՛ մեզ, հա՛յր, ինչո՞ւ մենք լալիս և ողբում ենք, իսկ դու երեք անգամ ծիծաղեցիր»: Ծերը նրանց ասաց. «Նախ` նրա համար ժպտացի, որ դուք մահվանից վախենում եք, երկրորդ` այն պատճառով, թե դուք ինչո՞ւ չեք պատ­րաստվում մահվան, և երրորդ՝ նրա համար ծիծաղեցի, որ վշտերից գնում եմ դեպի հանգիստ»: Եվ այս ասելով` նույն պահին էլ ննջեց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.09.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․