Արթուն և զգաստ լինելու մասին

Հայրերից մեկն ասաց. «Մի կրոնավոր կար` ուսյալ և խիստ ճգնավոր, որի վրա փոքր­ինչ ծուլություն եկավ, իսկ նա սկսեց իր ան­ձը նախատել հեղգանալու համար և ասել. «Մինչև ե՞րբ պետք է հեղգանաս քո կյանքի հանդեպ, եղկելի՛ անձ իմ, և միտքդ չառնես Աստ­ծո դատաստանի ահը: Ո ՜վ գիտե, գուցե մեռնես քո ծուլության մեջ և մտնես հավիտենական տանջանքների մեջ»: Այս ասելով մեկուսի` արիանում էր Աստծո գործի մեջ: Օրերից մի օր, մինչ նա կատարում էր իր աղոթակարգը, դևերը եկան՝ խռովքի մեջ գցելու նրան: Իսկ նա նրանց ասաց. «Մինչև ե՞րբ եք նեղելու դուք ինձ, ո՛վ չարքեր, բավա­կան է ձեզ անցած օրերի իմ հեղգությունը»: Դևերը նրան ասացին. «Երբ դու հեղգանում էիր մեզ հետ, մենք նույնպես քեզ հետ հեղգա­նում էինք, իսկ այժմ դու ելար կռվելու մեր դեմ, մենք նույնպես ելանք պատերազմելու քո դեմ»: Եղբայրը, երբ լսեց այս, առավել ժրացավ իր ճգնության մեջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․