Այս աշխարհի իմաստուններից մեկը մի ծերի մոտ եկավ: Տեսնելով, որ նա Աստվածաշնչից բացի ուրիշ ոչինչ չունի իր մոտ, իր գրած աստվածաշնչյան մեկնաբանությունների գիրքը նվիրեց: Մեկ տարի անց կրկին այցելության գնաց ծերին ու հարցրեց.
- Դե ի՞նչ, Հա՛յր, գիրքս օգնե՞ց քեզ, որ Աստվածաշունչն ավելի լավ հասկանաս:
- Ընդհակառակը,- պատասխանեց ծերը,- ստիպված էի Աստվածաշնչի օգնությանը դիմել, որպեսզի գիրքդ հասկանամ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի