Աստծո բաղադրատոմսը

Տղան բողոքում էր տատիկին իր վատ կյանքից՝ դպրոցում և ծնողների հետ խնդիրներ ուներ, առողջությունն էլ այն չէր: Իսկ տատիկն այդ ժամանակ ճաշ էր եփում ու թոռնիկին հարցեց, թե սոված չէ՞ արդյոք և չի ուզում որևէ բան ուտել:

- Իհա՛րկե,- պատասխանեց թոռնիկը:

- Ահա՛ մարգարին վերցրու,- առաջարկեց տատիկը:

- Թո՜ւհ,- բողոքեց թոռնիկը:

- Միգուցե երկու հում ձո՞ւ,- հարցրեց տատիկը:

- Ի՞նչ ես խոսում, տատի՛կ:

- Իսկ ի՞նչ կասես ալյուրի ու սոդայի մասին,- շարունակեց տատիկը:

- Տատի՛կ, այդ ամենն ուտելի չէ,- բացատրեց թոռնիկը:

Տատիկը պատասխանեց.

- Ճի՛շտ է, այդ մթերքներն առանձին-առանձին վերցրած համեղ չեն, բայց եթե ճիշտ կերպով դրանք իրար միացնես, ապա շատ համեղ կարկանդակ կստացվի: Այդպես էլ Տերն է գործում: Հաճախ հարցնում ես ինքդ քեզ, թե Նա ինչու է թույլ տալիս, որ այդքան տառապանք ու դառնություն պատահի ինձ հետ, բայց պետք է ուղղակի վստահես Նրան և իմանաս, որ ըստ Նրա բաղադրատոմսի, ի վերջո, մի արտասավոր բան է ստացվելու: Տերն անչափ սիրում է քեզ: Ամեն գարուն ծաղիկներ է ուղարկում քեզ և ամեն առավոտ՝ արևածագ: Երբ ուզենաս խոսել՝ կլսի քեզ: Նա կարող է տիեզերքի յուրաքանչյուր մասում բնակվել, բայց քո սիրտն է նախընտրում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

26.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․