Աստծո մոտ, կրպակում

Մի անգամ, մի կին երազում տեսավ, որ խանութի վաճառասեղանի ետևը Տեր Աստված էր կանգնած:

- Տե՛ր, այդ Դո՞ւ ես,- ուրախությամբ բացականչեց նա:

- Այո, Ես եմ,- պատասխանեց Աստված:

- Իսկ ի՞նչ կարող եմ Քո մոտից գնել,- հարցրեց կինը:

- Ամեն ինչ էլ կարելի է գնել,- հնչեց պատասխանը:

- Այդ դեպքում, խնդրում եմ, ինձ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ փող տուր:

Աստված բարյացկամորեն ժպտաց ու պահեստ գնաց՝ ապրանքի ետևից: Որոշ ժամանակ անց վերադարձավ՝ ձեռքին մի փոքրիկ թղթե տուփ:

- Եվ վե՞րջ,- բացականչեց զարմացած ու հիասթափված կինը:

- Այո, վերջ,- պատասխանեց Աստված,- Մի՞թե չգիտեիր, որ իմ խանութում միայն սերմեր են վաճառվում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

01.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․