23 Դեկտեմբեր, Բշ
Մի երիտասարդ եղբայր իր աբբայի կողմից ուղարկվեց ոմն եղբոր մոտ, որը պարտեզ ուներ Սինեա լեռան մոտ, մի քիչ միրգ բերերու աբբայի համար: Երբ մտավ պարտեզը, հարցրեց պարտեզի տիրոջը. «Իմ աբբան հարցնում է. «Մի քիչ միրգ ունե՞ս ինձ համար»: Պար տեզի տերը պատասխանեց. «Այո՛, որդյա՛կ, ինչ էլ որ կամենաս, կա այստեղ»: Երիտասարդն ասաց. «Իսկ այստեղ Աստծո ողորմությունը կա՞, հա՛յր»: Իսկ նա, երբ լսեց այս հարցը, տխուր նայեց գետնին և երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ ասացիր, որդյա՛կ»: Երիտասարդն ասաց. «Աբբա՛, ասացի` կա՞ արդյոք այստեղ Աստծո ողորմությունը»: Աբբան երկրորդ անգամ կրկնեց նույն հարցը և երիտասարդի պատասխան հարցը, երրորդ անգամ լսելով, մի պահ լռեց գլխահակ, ապա, ոչինչ չգտնելով ի պատասխան, հոգոց հանելով ասաց. «Աստված օգնի, որդյա՛կ»: Եվ երիտասարդին ետ դարձնելով դեպի իր վան քը` վերցրեց թիկնոցն ու թողնելով պարտեզը՝ դուրս եկավ անապատ` ասելով «Գնա՛նք անապատ՝ Աստծո ողորմությունը փնտրելու: Եթե երիտասարդ եղբորը չկարողացանք պատասխան տալ, ի՞նչ պիտի անենք, երբ Աստված հարցնի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016