22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Աստծո ողորմությու­նը

Մի երիտասարդ եղբայր իր աբբայի կողմից ուղարկվեց ոմն եղ­բոր մոտ, որը պարտեզ ուներ Սինեա լեռան մոտ, մի քիչ միրգ բերերու աբբայի համար: Երբ մտավ պարտեզը, հարցրեց պարտեզի տիրոջը. «Իմ աբբան հարցնում է. «Մի քիչ միրգ ունե՞ս ինձ համար»: Պար­ տեզի տերը պատասխանեց. «Այո՛, որդյա՛կ, ինչ էլ որ կամենաս, կա այստեղ»: Երիտասարդն ասաց. «Իսկ այստեղ Աստծո ողորմությու­նը կա՞, հա՛յր»: Իսկ նա, երբ լսեց այս հարցը, տխուր նայեց գետնին և երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ ասացիր, որդյա՛կ»: Երիտասարդն ասաց. «Աբբա՛, ասացի` կա՞ արդյոք այստեղ Աստծո ողորմությու­նը»: Աբբան երկրորդ անգամ կրկնեց նույն հարցը և երիտասարդի պատասխան հարցը, երրորդ անգամ լսելով, մի պահ լռեց գլխահակ, ապա, ոչինչ չգտնելով ի պատասխան, հոգոց հանելով ասաց. «Աստ­ված օգնի, որդյա՛կ»: Եվ երիտասարդին ետ դարձնելով դեպի իր վան­ քը` վերցրեց թիկնոցն ու թողնելով պարտեզը՝ դուրս եկավ անապատ` ասելով «Գնա՛նք անապատ՝ Աստծո ողորմությունը փնտրելու: Եթե երիտասարդ եղբորը չկարողացանք պատասխան տալ, ի՞նչ պիտի անենք, երբ Աստված հարցնի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․