Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Ոմն եղբոր  մասին  ասում  էին,  թե  զամբյուղներ  էր  հյուսում և նրանց վրա կանթեր էր դնում: Լսեց, որ իր դրացին ասաց. «Ի՞նչ անեմ, քանի որ վաճառելու ժամանակն է, իսկ ես կանթեր չունեմ իմ զամբյուղների համար»: Եվ եղբայրը գնաց, հանեց իր զամբյուղների վրայից կանթերը, տվեց դրացի եղբորը և ասաց. «Սրանք ավելորդ են, դի՛ր քո զամբյուղների վրա»: Այդպիսով ավարտին հասցրեց իր եղբոր գործը` թողնելով իրենը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․