23 Նոյեմբեր, Շբ
Մի եղբայր մեղքի մեջ ընկավ և պատմելով ոմն ծերի՝ ասաց. «Մեղանչեցի և չեմ կարող ապաշխարել, վերադառնա՞մ կրկին աշխարհ»: Եվ ծերն աղաչեց և ասաց. «Միայն թե դու մնա կարգիդ մեջ, ես կապաշխարեմ քեզ հետ»: Եվ ինքը վերցրեց եղբոր մեղքը և ապաշխարեց եղբոր համար, և տասն օր հետո Աստված թողություն տվեց եղբորը` ծերի տքնության և սիրո համար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016