25 Նոյեմբեր, Բշ
Եղբայրը հարցրեց ծերին.
- Ի՞նչ բարի գործ անեմ ու ապրեմ դրանով:
Ծերը պատասխանեց.
- Աստված գիտի, թե բարին որն է: Լսել եմ, որ ծերերից մեկն աբբա Նեստերոյին հարցրել է. «Ի՞նչ բարի գործ գործեմ»: Աբբան պատասխանել է. «Մի՞թե բոլոր գործերը նույնը չեն»: Սուրբ Գիրքն ասում է. «Աբրահամն օտարասեր էր, և Աստված նրա հետ էր: Եղիան լռություն էր սիրում, և Աստված նրա հետ էր: Դավիթը հեզաբարո էր, և Աստված նրա հետ էր»:
Այսպիսով, տես, թե հոգիդ ինչ է կամենում Աստծով, դա էլ արա և սիրտդ պահպանիր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի