Նոյեմբերի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մակարյան Ջանիբեկին (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բաղդասարյան Էդուարդը: Ջանիբեկն իր տարեց մոր, կնոջ և երկու զավակների հետ բնակվում է Կոտայքի մարզի գյուղ Քասախ 14 շ. 19 բն. հասցեում: Ընտանիքի ավագ զավակը զինծառայող է, իսկ աղջիկը՝ դպրոցահասակ: Ջանիբեկը երկրորդ կարգի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու: Մակարյան ընտանիքն իր նվազագույն կարիքները մասամբ հոգում է Ջանիբեկին և նրա մորը հատկացվող թոշակների գումարներով:
Արարիչն Աստված Իր արարածներից յուրաքանչյուրին շնորհազարդել է տարբեր պարգևներով, որպեսզի ամեն ոք իր կարողության չափով աջակից լինի իր մերձավորին: Աստվածահաճո ընթացք որդեգրած քրիստոնյան իր նմանին ծառայելիս, հիշում է Տիրոջ այն խոսքը, որ հորդորում է. «Եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթ. 20:26)
Կարինե Սուգիկյան